Տարածաշրջան11:07, 21 Օգոստոս 2015
Թուրքիան ցանկանում է երկարացնել Իրաքում և Սիրիայում ռազմագործողություններ իրականացնելու լիազորության ժամկետը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիմում է ուղարկել կառավարություն՝ Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու լիազորության ժամկետը երկարացնելու համար:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթը հայտնում է, որ Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու լիազորության ժամկետը լրանում է հոկտեմբերի 4-ին և անհրաժեշտ է այն երկարացնել մինչև ժամկետի լրանալը:
Նշվում է, որ դիմումի բովանդակությունը նույն է, ինչ նախորդ տարի ներկայացված դիմումինը: Այն նախատեսում է Թուրքիայի զինված ուժերի կողմից ռազմագործողությունների իրականացում Իրաքի, Սիրիայի տարածքում և այլ երկրների զինված ուժերի ներկայություն Թուրքիայում՝ կառավարության հաստատած ժամկետների շրջանակում:
Լիազորությունների երկարացման համար անհարժեշտ է, որ Թուրքիայի մեջլիսը քննարկի և հաստատի այն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |