Քաղաքական13:24, 21 Օգոստոս 2015
Էրդողանը հայտարարել է նոյեմբերի 1-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նոյեմբերի 1-ին երկրում կանցկացվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:
Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության` Էրդողանը հայտնել է, որ կառավարություն կազմելու համար նախատեսված 45-օրյա ժամկետն ավարտվելուց հետո` հաջորդ շաբաթ, հանդիպում կունենա մեջլիսի նախագահի հետ, որից հետո երկիրը կգնա նոր խորհրդարանական ընտրությունների ճանապարհով:
«Այս պահին հրապարակված ամսաթիվը նոյեմբերի մեկն է: Ես հաստատում եմ նոր ընտրությունները, Թուրքիայում նոր ընտրություններ կանցկացվեն»,- նշել է Էրդողանը:
Վերջինս հիշեցնելով, որ կառավարություն կազմելու համար լիազորված վարչապետ և միաժամանակ «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ Ահմեթ Դավութօղլուի կողմից երկու խորհրդարանական կուսակցությունների հետ վարած բանկցությունները արդյունք չեն տվել, նշել է, որ մեկ անգամ էլ գլխավոր ընդիմության առաջնորդին կառավարություն կազմելու լիազորություն տալը ժամանակի կորուստ է համարում: Ուստի սահմանադությամբ սահմանված կարգով իր որոշմամբ նոր խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն երկրում:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանում հայտնված 4 կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել (550 պատգամավորից բաղկացած խորհրդարանում մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 275+1 ձայն)՝ միայնակ կառավարություն կազմելու համար: 40.98 տոկոս ձայն ստացած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այժմ խորհրդարան անցած մյուս կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն կազմելու համար բանակցություններ էր վարում: Սակայն կոալիցիոն կառավարություն կազմելու համար Էրդողանի կողմից լիազորված ԱԶԿ նախագահ և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` մյուս կուսակցությունների ղեկավարների հետ անցկացրած բանակցությունների արդյունքում այդպես էլ կառավարություն կազմելու շուրջ համաձայնության ձեռք չբերվեց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |