Մարզական08:42, 21 Օգոստոս 2015
Bursahakimiyet. «Հավանականությունը, որ Արաս Օզիբլիսը կտեղափոխի Bursaspor, ցածր է»

Թուրքական «Bursaspor» ֆուտբոլային ակումբը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկավայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզին: Անվանի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Էրթուղրուլ Սաղլամը դիմել է ակումբի ղեկավարությանը: Սակայն, ինչպես տեղեկացնում է թուրքական «bursahakimiyet.com.tr» լրատվական կայքը, հայ ֆուտբոլիստը հայտնել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայի Լա լիգայում և չի մտածում Թուրքիայի առաջնությունում հանդես գալու մասին:
«Չնայած «Bursaspor»-ն այս տրանսֆերի համար Սպարտակի հետ բանակցություններում դրական արդյունք է գրացնել, այնուամենայնիվ, հավանականությունը, որ այս տեղափոխությունը կիրականանա, ցածր է», - գրում է թուրքական կայքը:
Հիշեցնենք, որ իսպանական «Ռայո Վալեկանոն» մտադիր է Օզբիլիզին վարձակալել մեկ տարի ժամկետով և արդեն պաշտոնական առաջարկություն է արել «Սպարտակին»: Իսպանացիներն Օզբիլիզին վարձավճարով հրավիրելու համար պատրաստ են 500.000 եվրո վճարել, սակայն մոսկովյան ակումբը պահանջել է 1 միլիոն եվրո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |