Տարածաշրջան07:40, 19 Օգոստոս 2015
ԻՊ-ի թուրք ահաբեկիչը թուրք ժողովրդին կոչ է արել գրավել Ստամբուլը (տեսանյութ)

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը Թուրքիային ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թիրախավորող տեսանյութ է հրապարակել թուրքերեն լեզվով: Աբու Ամմար ծածկանունով հայտնի ԻՊ թուրք ահաբեկիչը սպառնացել է Էրդողանին, թուրք ժողովրդին էլ կոչ արել գրավել Ստամբուլը:
Ըստ թուքական «Yeniakit » լրատվական կայքի՝ տեսանյութը մեկնաբանել է այն նկարահանած ԻՊ-ի մեկ այլ թուրք ահաբեկիչ էբու Յուսուֆը: Վերջինս հայտնել է, որ տեսանյութի հրապարակման հետ կապված որևէ հրահանգ ԻՊ-ի առաջնորդ Բաղդադիից չեն ստացել, տեսանյութն իրենց սեփական նախաձեռնությունն է:
Յուսուֆի տեղեկացմամբ՝ ավելի մեծ տեսանյութ է պատրաստվում, որը շուտով կհրապարակվի:
«Ռաքքայում թուրքական վաշտեր կան, որոնց հետ մենք քննարկում ենք Թուրքիայի վերաբերյալ իրենց քաղաքականությունը: Ըստ դրա էլ՝ որոշում մեր քաղաքական ուղեգիծը: Բաղդադին նման հարցերին չի խառնվում»,- պարզաբանել է Յուսուֆը՝ տեղեկացնելով, որ Սիրիայում ապրում է 2000 թուրք, որոնք եկել են իրենց ընտանիքների հետ: Յուսուֆը հայտնել է նաև, որ թուրքերը ստեղծել են ռազմական ստորաբաժանումներ:
Տեսանյութում ցույց է տրվել Թուրքիայի քարտեզը, որի արևմտյան մասը փակված է Ամերիկայի, իսկ արևելյան մասը՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» դրոշով: Տեսանյութում խոսող թուրք ահաբեկիչը պնդել է, թե Թուրքիայի հողերը գրավվելու են ՔԲԿ-ի և «խաչակիրների» կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |