• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 17:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական10:44, 19 Օգոստոս 2015

Ընտրություններից հետո Թուրքիայի տնտեսությունն արագ անկում է ապրում

Ընտրություններից հետո Թուրքիայի տնտեսությունն արագ անկում է ապրում

«Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում սկսեցին տագնապի ազդանշաններ հնչել»: Այս մասին հայտնում է թուրքական «haberturk.com» լրատվական ծառայությունը՝ ներկայացնելով ընտրություններից հետո  երկրի տնտեսության անկման պատճառ դարձած առանցքային իրադարձությունները:

  • Նվազել է թուրքական լիրայի հանդեպ վստահությունը: Դրա ապացույցներից մեկն այն է, որ երկրում մեծացել է արտարժույթով գործող բանկային հաշիվների ընդհանուր ծավալը, որը հունիսի 7-ից սկսած երկու ամսվա ընթացքում  1 տոկոսով աճելով՝ կազմել է 512.4 մլրդ թուրքական լիրա (ընդհանուր կապիտալի  43.8 տոկոսը):
  • Նվազել են Թուրքիայի միջազգային ներդրումները, որոնք միայն վերջին երկու ամսվա ընթացքում 122.8 մլրդ դոլարից իջել են 119.2 միլիարդի:
  • Դոլարի սակագինը լիրայի նկատմամբ բարձրացել է 8.7 տոկոսով: Տարեսկզբին 2.35 լիրա գնահատվող դոլարը ներկայումս 2.9-ի է հասել, ինչն իր ազդեցությունն է ունենում երկրում բոլոր տեսակի ապրանքների ու ծառայությունների գնի վրա:
  • Նվազել են Թուրքիայի՝ արտերկրից ստացվող եկամուտները. մեծ մասամբ Ռուսաստանից Թուրքիա եկող զբոսաշրջիկների թվի նվազման հետևանքով եկամուտները 14 տոկոսով պակասել են: 8.2 տոկոսով փոքրացել են նաև արտահանման ծավալները՝ կապված ԵՄ-ի անդամ և հարևան երկրներում առկա ճգնաժամի հետ:
  • 310.000-ով ավելացել են քաղաքացիների կողմից  վարկային գծերի պարտքերի մարել չկարողանալու դեպքերը:
  • Անցյալ տարվա առաջին կեսի համեմատ 20 տոկոսով աճել է բանկերի կողմից պարտքերի չվճարման պատճառով առգրավված/բողոքարկված պարտատոմսերի քանակը՝ կազմելով 4.3 մլրդ լիրա:
  • Դոլարի սակագնի արագ բարձրացմամբ պայմանավորված՝  տարվա առաջին երկու եռամսյակների միջև կարճաժամկետ պարտքերի՝ 23.3 մլրդ լիրայով աճ է գրանցվել:
  • Անցյալ տարվա մայիսի համեմատ այս տարի ավելացել է գործազրկությունը: Բնակչության 9.3 (2մլն 789) տոկոսը կազմող գործազրկության այս ցուցանիշը ամենաբարձրն է վերջին 5 տարվա ընթացքում:
  • Վերջին երկու ամիսների ընթացքում բորսայում ևս գրանցվել է 6 տոկոսանոց անկում:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել
14:23, 10 սեպ
Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը
17:07, 09 սեպ
Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
12:42, 09 սեպ
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան
Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}