Քաղաքական10:23, 19 Օգոստոս 2015
Թուրք նախարարը քննադատել է ընտրություններում քրդամետ կուսակցությանը ձայն տված ոստիկաններին

Թուրքիայի բնական պաշարների և էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը «Դիվանագիտական թղթակիցների միության» անդամների հետ հանդիպմանը խոսել է մի շարք խնդիրներից:
Նա մասնավորապես քննադատել է Թուրքիայի քաղաքցի այն ոստիկաններին, որոնք հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին իրենց ձայնը տվել էին քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»-ը (ԺԴԿ-HDP):
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` թուրք նախարարը նշել է, որ ԺԴԿ-ի օգտին քվեարկած այդ ոստիկանները փաստորեն, իրենց ձեռքերը ներկել են քուրդ գրոհայինների կողմից սպանված թուրք զինվորների արյունով:
«Երբ որևէ մեկը ձայն է տալիս ԺԴԿ-ին, դա դեմոկրատիա է, բայց երբ ձայն է տալիս ոստիկանը, դա արդեն դեմոկրատիա չէ»:
Խոսելով ՔԲԿ-ի և թուրքական իշխանությունների միջև հնարավոր բանակցությունների մասին՝ Յըլդըզն ընդգծել է. «Սխալ է այդ բանակցություններն ներկայացնել որպես հանցագործության էլեմենտ: Հանուն այն բանի, որ երկրում ահաբեկչություն չլինի, պետությունն ամեն տեսակ բանակցության գնալու է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |