Մարզական07:21, 19 Օգոստոս 2015
Թուրքական Bursaspor ֆուտբոլային ակումբը ցանկանում է գնել Արազ Օզբիլիսին

Թուրքական «Bursaspor» ֆուտբոլային ակումբը ցանկանում է գնել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «bursahakimiyet.com.tr» լրատվակայքը:
Աղբյուրը նշում է, որ «Bursaspor»-ի գլխավոր մարզիչ Էրթողրուլ Սաքլամըն այս պահին տեղեկություններ է հավաքում հայ ֆուտբոլիստի վերաբերյալ և պատրաստվում շուտով համապատասխան առաջարկ ներկայացնել «Սպարտակ»-ի ղեկավարությանը:
Նշվում է նաև, որ 3մլն եվրո գումարով Կրասնոդարի «Կուբան», այնտեղից էլ 7 մլն եվրոյով Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխված Օզբիլիսի տրանսֆերային արժեքն «transfermarket»-ի տվյալների համաձայն ներկայումս կազմում է 3.5 մլն եվրո:
Հավելենք ի դեպ, որ Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ Օզբիլիսի պայմանագիրը դեռևս ուժի մեջ է լինելու մինչև 2018 թվականը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |