• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 08:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:48, 18 Օգոստոս 2015

Դևլեթ Բահչելի. «ԱԶԿ-ն չընդունեց մեր պայմանները»

Դևլեթ Բահչելի. «ԱԶԿ-ն  չընդունեց մեր պայմանները»

Թուրքիայում կոալիցիոն կառավարություն կազմելու համար ընթացիկ բանակցությունների շրջանակներում երեկ հանդիպել են Թուրքիայի վարչապետ ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախագահ Ահմեթ Դավութօղլուն և ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին:

Թուրքական «ntv.com.tr» լրատվական կայքը տեղեկացնում է, որ հանդիպումից հետո Դևլեթ Բահչելին  գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, թե ԱԶԿ-ն չի ընդունել իրենց կողմից ի սկզբանե ներկայացված 4 պայմանները: 

Բահչելին նշել է, որ ներկա իրավիճակում բավականին նվազել է  կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորությունը: Հիշեցրել է, որ հուլիսի 9-ին կառավարություն ձևավորելու պատասխանատվությունը ստանձնելուց հետո Սահմանադրության 116-րդ հոդվածով սահմանված 45-օրյա ժամկետի ավարտին մնացել է 6 օր:

«116 հոդվածի համաձայն՝ նոր ընտրությունների անցկացման որոշման պարագայում ներկա կառավարությունը հրաժարական կտա, և նախագահը ժամանակավոր կառավարություն կազմելու համար նոր վարչապետ կնշանակի: ԱՇԿ-ն այդ ժամանակավոր կառավարությանը մաս չի կազմի և իր կողմից որևէ անդամ չի ներկայացնի: Մեր կուսակցությունն իր բոլոր որոշումները և  նախընտրությունը կատարել է հօգուտ ազգի և Թուրքիայի:  Հետագա քաղաքական գործընթացի ընթացքում, ինչպիսին էլ որ այն լինի, բոլորը կտեսնեն և կճանաչեն ներկայիս փակուղային վիճակի և անզիջում կեցվածքի հիմնական պատճառներն ու դերակատարեներին»,- ասված է Բահչելիի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԱՇԿ-ն կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար առաջարկել էր հետևյալ պայմանները.
1. Հայտարարել, որ թուրք-քրդական կարգավորման գործընթացն ավարտված է:
2. Հետաքննության վերսկսում այն 4 նախարարների նկատմամբ, ովքեր ներգրավված են կոռուպցիոն սկանդալի և այլ անօրինականությունների մեջ:
3. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է գործի Թուրքիայի սահմանադրության շրջանակներում:
4.Թուրքիայի Սահմանադրության առաջին 4 կետերի անփոփոխություն:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ
16:43, 20 օգոս
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
15:07, 20 օգոս
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}