Հասարակական10:18, 18 Օգոստոս 2015
Genom Türkiye. «Ներկայիս Թուրքիայի բնակչությանը գենետիկորեն ամենամոտը հայերն են»

Աշխարհի գրեթե բոլոր ազգերն իրենց ծագման պատմությունը կապում են մեկ ընտանիքի հետ, բոլոր ծագումնաբանական առասպելները նմանատիպ ուղղվածություն ունեն: Այնինչ, գիտությունն այդ առասպելները չի հաստատում:
Թուրքական «Genom Türkiye» գիտական կայքը ներկայացնում է թուրք ազգի և լեզվի ծագումնաբանության վերաբերյալ շատ հետաքրքիր մի հոդված՝ կոտրելով միջինասիական երկրների ազգերի վերաբերյալ թուրքերի մեջ տարածված այն կարծրատիպերը, թե նրանք բոլորը «թուրքական» կամ «թուրքալեզու» ազգեր են:
Ըստ աղբյուրի՝ Միջին Ասիայի ուրալ-ալթայական լեզուներով խոսող ազգերից միայն թուրքմեններն են, որ իրենց թուրք են համարում, մյուս ազգերը՝ ուզբեկները, ղազախները, ղըրղըզները, թաթարները, թեև հեշտությամբ հասկանում են միմյանց լեզուն և ընդունում են թուրքերի հետ իրենց ազգակցությունը, սակայն իրենք իրենց թուրք չեն համարում և իրենց այլ կերպ են անվանակոչվում:
«Թուրքիայում տարածված ամենահիմնական սխալն այն է, որ «թուրքերեն» անվանումը ընկալվում է որպես ուրալ –ալթայական լեզուների ընդհանուր անվանում: Մինչդեռ «թուրք»-ը ուրալ-ալթայական լեզուներով խոսող ազգերի միայն մի մասի անունն է , իսկ «Թուրքիստանը»՝ Միջին Ասիայի տարածքի միայն մի հատվածի անվանում, այլ ոչ թե այն ողջ տարածքի անվանումը, որտեղ խոսվում են ալթայական լեզուները: Օրհոնյան արձանագրություններում անգամ թուրքերի հետ միասին հիշատակվում են նաև ղըրղըզները, թաթարները, և այս հասկացություններից ոչ մեկը մյուսին չի ընդգրկում»:
Ըստ աղբյուրի՝ Օսմանյան կայսրությունը եվրոպական աղբյուրներում սկսեց հիշատակվել որպես թուրքական պետություն 19-րդ դարի կեսերից՝ շնորհիվ ծագումով թուրքմեն Սելջուկ Բեյի: Իսկ այնուհետև, Օսմանյան կայսրության հզորացմանը զուգընթաց կայսրության ներսում ապրող բոլոր ազգակից ժողովուրդները գերակայող թուրքերի ազդեցության տակ սկսեցին անվանակոչվել ընդհանուր «թուրք» անվամբ:
Ի լրումն այս փաստարկների՝ աղբյուրը հիշեցնում է նախաօսմանյան ժամանակաշրջանը, երբ նույն աշխարհագրական տարածքներում գերակշռում էին թաթարները (Չինգիզ խանից հետո հիմնված պետությունները ձևավորել էին մոնղոլ–թաթարական կայսրություն) և այդ շրջանում, ճիշտ օսմանյան կայսրությունում եղածի նմանությամբ, բոլոր ազգակից լեզուները թաթարերեն անման մեջ էին միավորվում, իսկ ազգակից ժողովուրդները համարվում էին թաթարներ, ինչը, բնականաբար, հեռու էր գիտական հիմնավորումներ ունենալուց:
Այղբյուրը նշում է, որ այդ շրջանի ռուսական պատմական աղբյուրներում նույնիսկ կարելի է հանդիպել «Ադրբեջանական թաթարներ» և նմանատիպ այլ ձևակերպումների, որոնք ևս գիտականորեն հիմնավորված չեն և պայմանավորված են թաթարների՝ տվյալ ժամանակի գերակա ազգը լինելու հանգամանքով:
Ի լրումն այս ամենի՝ «Genom Türkiye»-ն ներկայացնում է Թուրքիայի բնակչության գենետիկական կազմի հետազոտությունների վրա հիմնված ծավալուն վերլուծություն, որտեղ ցույց է տրվում Թուրքիայի բնակչության ոչ միատարրությունը և ներկայացվում Անատոլիայի տարբեր շրջանների բնակիչների գենետիկական կազմի ու ծագումնաբանության վերաբերյալ բավական ամբողջական և հիմնավոր տվյալներ:
Ներկայացված արդյունքները հիմնված են իրենց տեսակի մեջ եզակի գիտական աղբյուրների տվյալների վրա, մասնավորապես՝ Թուրքիայի գենետիկ կազմի վերաբերյալ միակ ամբողջական հետազոտության՝ արված 9 աշխարհագրական մասի բաժանված Անատոլիայի բնակչությունից վերցված 523 ԴՆԹ նմուշի հիման վրա, ինչպես նաև՝ «National Geographic»-ի հետ համագործակցության շրջանակներում գենետիկական նախագծեր իրականացնող “Family Tree DNA” կազմակերպության տվյալների վրա: Նշենք , որ ԱՄՆ –ի Տեքսաս նահանգում գտնվող “Family Tree DNA-Genealogy by Genetics” ընկերությանն է պատկանում աշխարհի ամենահարուստ գենետիկական տվյալների արխիվը:
Նշենք միայն այդ արդյունքների առավել ուշագրավ կետերից մեկը, համաձայն որի՝ «Ներկայիս Թուրքիայի բնակչության ամենամոտ գենետիկական ազգակիցները հայերն են»: Հայերին հաջորդում են վրացիները, արաբներն ու հույները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |