• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Մայիս, 2025
Շաբաթ 07:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:18, 18 Օգոստոս 2015

Genom Türkiye. «Ներկայիս Թուրքիայի բնակչությանը գենետիկորեն ամենամոտը հայերն են»

Genom Türkiye. «Ներկայիս Թուրքիայի բնակչությանը գենետիկորեն ամենամոտը հայերն են»

Աշխարհի գրեթե բոլոր ազգերն իրենց ծագման պատմությունը կապում են մեկ ընտանիքի հետ, բոլոր ծագումնաբանական առասպելները նմանատիպ ուղղվածություն ունեն: Այնինչ, գիտությունն այդ առասպելները չի հաստատում:

Թուրքական «Genom Türkiye» գիտական կայքը ներկայացնում է թուրք ազգի և լեզվի ծագումնաբանության վերաբերյալ շատ հետաքրքիր մի հոդված՝ կոտրելով միջինասիական երկրների  ազգերի վերաբերյալ թուրքերի մեջ տարածված այն կարծրատիպերը, թե նրանք բոլորը «թուրքական» կամ «թուրքալեզու» ազգեր են:

Ըստ աղբյուրի՝ Միջին Ասիայի ուրալ-ալթայական լեզուներով խոսող ազգերից միայն թուրքմեններն են, որ իրենց թուրք են համարում, մյուս ազգերը՝  ուզբեկները, ղազախները, ղըրղըզները, թաթարները,  թեև հեշտությամբ հասկանում են միմյանց լեզուն և ընդունում են թուրքերի հետ իրենց ազգակցությունը, սակայն իրենք իրենց թուրք չեն համարում և իրենց այլ կերպ են անվանակոչվում:

«Թուրքիայում տարածված ամենահիմնական սխալն այն է, որ «թուրքերեն» անվանումը ընկալվում է որպես ուրալ –ալթայական լեզուների ընդհանուր անվանում: Մինչդեռ «թուրք»-ը ուրալ-ալթայական լեզուներով խոսող ազգերի միայն մի մասի անունն է , իսկ «Թուրքիստանը»՝ Միջին Ասիայի տարածքի միայն մի հատվածի անվանում, այլ ոչ թե այն ողջ տարածքի անվանումը, որտեղ խոսվում են ալթայական լեզուները: Օրհոնյան արձանագրություններում  անգամ թուրքերի հետ միասին հիշատակվում են նաև ղըրղըզները,  թաթարները,  և այս հասկացություններից ոչ մեկը մյուսին չի ընդգրկում»:

Ըստ աղբյուրի՝ Օսմանյան կայսրությունը եվրոպական աղբյուրներում սկսեց հիշատակվել որպես թուրքական պետություն 19-րդ դարի կեսերից՝ շնորհիվ ծագումով թուրքմեն Սելջուկ Բեյի: Իսկ այնուհետև, Օսմանյան կայսրության հզորացմանը զուգընթաց կայսրության ներսում ապրող բոլոր ազգակից ժողովուրդները գերակայող թուրքերի ազդեցության տակ սկսեցին  անվանակոչվել ընդհանուր «թուրք» անվամբ:

Ի լրումն այս փաստարկների՝ աղբյուրը հիշեցնում է նախաօսմանյան ժամանակաշրջանը, երբ նույն աշխարհագրական տարածքներում գերակշռում էին թաթարները (Չինգիզ խանից հետո հիմնված պետությունները ձևավորել էին մոնղոլ–թաթարական կայսրություն) և այդ շրջանում, ճիշտ օսմանյան կայսրությունում եղածի նմանությամբ, բոլոր ազգակից լեզուները թաթարերեն անման մեջ էին միավորվում, իսկ ազգակից ժողովուրդները համարվում էին թաթարներ, ինչը, բնականաբար, հեռու էր գիտական հիմնավորումներ ունենալուց:

Այղբյուրը նշում է, որ այդ շրջանի ռուսական պատմական աղբյուրներում նույնիսկ կարելի է հանդիպել «Ադրբեջանական թաթարներ» և նմանատիպ այլ ձևակերպումների, որոնք ևս գիտականորեն հիմնավորված չեն և պայմանավորված են թաթարների՝ տվյալ ժամանակի գերակա ազգը լինելու հանգամանքով:

Ի լրումն այս ամենի՝ «Genom Türkiye»-ն ներկայացնում  է Թուրքիայի բնակչության գենետիկական կազմի հետազոտությունների վրա հիմնված ծավալուն  վերլուծություն, որտեղ ցույց է տրվում  Թուրքիայի բնակչության ոչ միատարրությունը և ներկայացվում Անատոլիայի տարբեր շրջանների բնակիչների գենետիկական կազմի ու ծագումնաբանության վերաբերյալ բավական ամբողջական և հիմնավոր տվյալներ:

Ներկայացված արդյունքները հիմնված են իրենց տեսակի մեջ եզակի գիտական աղբյուրների տվյալների վրա, մասնավորապես՝  Թուրքիայի գենետիկ կազմի վերաբերյալ միակ ամբողջական հետազոտության՝ արված 9 աշխարհագրական մասի բաժանված Անատոլիայի բնակչությունից վերցված  523 ԴՆԹ նմուշի հիման վրա, ինչպես նաև՝ «National Geographic»-ի հետ համագործակցության շրջանակներում գենետիկական նախագծեր իրականացնող “Family Tree DNA”  կազմակերպության տվյալների  վրա: Նշենք , որ ԱՄՆ –ի Տեքսաս նահանգում  գտնվող “Family Tree DNA-Genealogy by Genetics” ընկերությանն է պատկանում  աշխարհի ամենահարուստ գենետիկական տվյալների արխիվը:

Նշենք միայն այդ արդյունքների առավել ուշագրավ կետերից մեկը, համաձայն որի՝ «Ներկայիս Թուրքիայի բնակչության ամենամոտ գենետիկական ազգակիցները հայերն են»: Հայերին հաջորդում են վրացիները, արաբներն ու հույները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում սոցցանցի ավելի քան 27.000 հաշիվ է արգելափակվել․
17:38, 08 մայ
Թուրքիայում սոցցանցի ավելի քան 27.000 հաշիվ է արգելափակվել․

Արգելափակումների հիմնական պատճառները եղել են հասարակական կարգը խախտող, ահաբեկչություն քարոզող կամ տարածող, ինչպես նաև ատելության խոսք պարունակող գրառումները։

Արգելափակվել է Ստամբուլի ընդդիամդիր քաղաքապետ Իմամօղլուի  X-ի միկրոբլոգ մուտքը
14:29, 08 մայ
Արգելափակվել է Ստամբուլի ընդդիամդիր քաղաքապետ Իմամօղլուի X-ի միկրոբլոգ մուտքը

Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։

2024-ին մահվան ելքով վթարների թիվը Թուրքիայում կազմել է շուրջ 267.000
15:00, 07 մայ
2024-ին մահվան ելքով վթարների թիվը Թուրքիայում կազմել է շուրջ 267.000

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը տվյալներ է հրապարակել 2024-ին երկրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի միջև կատարվել է փորձի փոխանակում
Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի միջև կատարվել է փորձի փոխանակում

Նշվում է, որ համագործակցության շրջանակում այց է կատարվել Ադրբեջանի ռազմածովային ուժերին պատկանող ուսումնական կենտրոններ ու նավաշինարաններ։

Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին
Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։

Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»
Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել
Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել

Ըստ Սոմալիի և Թուրքիայի միջև կնքված նավթային ոլորտի համագործակցության համաձայնագրի՝ ստացված եկամուտների 30 տոկոսը պատկանում է թուրքական կողմին։

Արգելափակվել է Ստամբուլի ընդդիամդիր քաղաքապետ Իմամօղլուի  X-ի միկրոբլոգ մուտքը
Արգելափակվել է Ստամբուլի ընդդիամդիր քաղաքապետ Իմամօղլուի X-ի միկրոբլոգ մուտքը

Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}