Տնտեսական11:41, 18 Օգոստոս 2015
ԵՄ երկրների և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը մեծացել է

Եվրոպայի վիճակագրական կազմակերպության (Eurostat) տվյալներով Թուրքիան ներառվել է այն 5 երկրների ցուցակում, որոնց հետ Եվրամիությունն(ԵՄ) ամենախոշոր առևտուրն է իրականացնում:
Թուրքական «Milliyet» թերթը, հղում անելով (Eurostat)-ի տվյալներին, նշում է, որ 2015թ. առաջին 6 ամսվա ընթացքում Եվրոպայից Թուրքիա 41 մլրդ եվրոյի ներմուծում է եղել, իսկ Թուրքիայից Եվրոպա արտահանման ծավալը հասել է 30.2մլրդ եվրոյի: Ընդհանուր 71.2 մլրդ եվրո ցուցանիշով Թուրքիան առաջին հնգյակից դուրս է թողել Նորվեգիային: Ըստ այդ ցուցակի` ԵՄ-ի հետ ամենախոշոր առևտուրը իրականացնում է ԱՄՆ-ն (308.6 մլրդ եվրո), երկրորդ տեղում է Չինաստանը (251.4 մլրդ եվրո), երրորդում` Շվեդիան (125 մլրդ եվրո), իսկ չորրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանը (107.1 մլդ եվրո):
Նշենք, որ Թուրքիան ամեն տարի վերոնշյալ ցուցանիշով աճ է գրանցում: Եթե 2009թ. Թուրքիայի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառությունը կազմում էր 80.9 մլրդ եվրո, ապա 2010-ին այն կազմում էր 104.6 մլրդ, 2011-ին` 121.5 մլրդ , 2012-ին`124 մլրդ, 2013-ին`128 մլրդ իսկ 2014-ին`128.8 մլրդ եվրո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |