Քաղաքական07:21, 17 Օգոստոս 2015
Թուրքիայի ընդդիմադիր ազգայնականները կոալիցիայի համար 4 պայման են առաջ քաշում

Ինչպես հայտնի է, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում»(ԱԶԿ-AKP) և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցությունների առաջնորդները չկարողացան համաձայնության գալ կալիցիոն կառավարություն կազմելու հարցում: Հիմա էլ ԱԶԿ-ի նախագահ և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ծրագրում է հանդիպելու ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիի հետ, որպեսզի, փորձի ընդհանուր եզրեր գտնել վերջինիս հետ:
Թուրքական «milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ` հանդիպումը կայանալու է այսօր, բայց նախքան հանդիպումը, ԱՇԿ-ի կենտրոնական գործադիր կոմիտեն ժողով է գումարել, որտեղ սահմանվել են իշխանությունների առջև դրվելիք 4 կարևոր պայմանները ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելու համար:
Դրանք հետևյալն են.
1. Հայտարարել, որ թուրք-քրդական կարգավորման գործընթացն ավարտված է:
2. Հետաքննության վերսկսում այն 4 նախարարների նկատմամբ, ովքեր ներգրավված են կոռուպցիոն սկանդալի և այլ անօրինականությունների մեջ:
3 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է գործի Թուրքիայի սահմանադրության կանոնների շրջանակներում:
4.Թուրքիայի Սահմանադրության առաջին 4 կետերի անփոփոխություն:
Նշենք, որ, ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ կայացած հանդիպում-քննարկումից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ երկրում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |