Տարածաշրջան07:39, 15 Օգոստոս 2015
Թուրք-քրդական զինված բախում Դաղլըջայում, կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի սահմամերձ Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի Դաղլըջա վայրում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալները (ՔԲԿ-PKK) զինված հարձակում են գործել այդ տեղանքում աշխատանքներ իրականացնող թուրք զինվորների վրա:
Թուրքական «sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` քուրդ գրոհայինների և թուրք զիվորների միջև փոխհրաձգություն է սկսվել, որի հետևանքով 3 թուրք զինվոր է սպանվել, իսկ 6-ը՝ վիրավորվել:
Վիրավորված զինվորներին ուղղաթիռներով շտապ հոսպիտալացրել են: Քուրդ գրոհայիններին վնասազերծելու նպատակով մարտի է նետվել նաև օդուժը:
Վերոնշյալ զինված ընդհարման վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը՝ քրդերի գործողությունները որակելով ապստամբական և ահաբեկչական:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |