Քաղաքական07:24, 14 Օգոստոս 2015
Թուրքիա, արտահերթ ընտրություններ, երեք հնարավոր սցենար

Առաջինը մեջլիսի որոշումն է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Իշխող AKP-ն կարող է խորհրդարանի արտակարգ նիստ գումարել՝ արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու: 257 պատգամավորական մանդատ ունեցող AKP-ին պետք կլինի մյուս կուսակցությունների աջակցությունը՝ մեջլիսում որևէ որոշում անցկացնելու համար: Ըստ աղբյուրի՝ ընդդիմադիր CHP-ն և «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) դեմ կլինեն այդ տարբերակին: Մինչդեռ ընդդիմադիրներից «Ազգայնական շարժում« կուսակցությունը (ԱՇԿ-MHP) կարող է ընդառաջ գնալ իշխանության նման նախաձեռնությանը: Եթե նույնիսկ MHP-ն ձեռնպահ մնա AKP-ի կազմակերպած նման քվեարկության ժամանակ մեջլիսը կկարողանա արտահերթ ընտրությունների որոշում ընդունել:
Երկրորդ տարբերակը փոքրամասնությունների իշխանության ստեղծումն է, ինչի համար, ըստ թուրքական աղբյուրի, AKP-ն կարող է դիմել MHP-ին: Սակայն, դատելով իրավիճակից, MHP-ն ներկայումս հակված չէ նման կառավարության ստեղծմանը:
Երրորդ տարբերակը ժամանակավոր կառավարության ստեղծումն է՝ արտահերթ ընտրությունների կազմակերպման համար: Դա հնարավոր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և խորհրդարանի նախագահ Իսմեթ Յըլմազի համատեղ որոշման դեպքում միայն: Նշվում է, որ CHP-ն և HDP-ն առավելապես հակված են այս կերպ արտահերթ ընտրությունների կազմակերպմանը: Նման դեպքում կուսակցությունները կզբաղեցնեն այնքան նախարարություններ, ինչ չափով որ ներկայացված են խորհրդարանում:
Հիշեցնենք, որ AKP-ի ներկայացուցիչը Դավութօղլու-Քըլըչդարօղլու հանդիպումից հետո հայտարարել էր, որ արդյունքը բացասական է: MHP-ի հետ կոալիցիա կազմելու շանսերը քիչ են: հետվաբար երեք ամսվա ընթացքում արտահերթ ընտրություններ կկազմակերպվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |