Քաղաքական13:42, 13 Օգոստոս 2015
Կայացել է Դավութօղլու-Քըլըչդարօղլու հանդիպումը

Կայացել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում » (ԱԶԿ-AKP) և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ - CHP) կուսակցությունների առաջնորդների՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Քեմալ Քըլըչդարօղլուի հանդիպումը:
Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի՝ հանդիպումը տևել է 1.5 ժամ: Հայտնի է դարձել, որ քիչ ուշ երկուս կուսակցությունների միջև հավանական կոալիցիայի վերաբերյալ քննարկման արդյունքները կհրապարակի Դավութօղլուն:
Ըստ աղբյուրի՝ եթե պարզվի, որ AKP-ի և CHP-ի միջև համաձայնության եզրեր չեն գտնվել, ապա Դավութօղլուն այս անգամ կդիմի մեկ այլ ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությանը» (ԱՇԿ-MHP): MHP-ից էլ բացասական պատասխան ստանալու դեպքում արտահերթ ընտրություններից բացի այլ տարբերակ չի մնա:
Դավութօղլու- Քըլըչդարօղլու հանդիպմանը մասնակցել են նաև մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքն ու CHP խոսնակ Հալուք Քոչը:
Հիշեցնենք, որ Դավութօղլուի և Քըլըչդաչօղլուի միջև ևս մեկ հանդիպում էր տեղի ունեցել օգոստոսի 10-ին, որին դարձյալ ներկա էին գտնվել Չելիքն ու Քոչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |