Քաղաքական13:06, 12 Օգոստոս 2015
Էրդողան. «Կառավարություն չկազմելու դեպքում ինքնասպան լինելու կարիք չկա»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է գյուղական համայնքների ղեկավարներին: Թուրքական «Radikal» թերթի կայքը հայտնում է, որ Էրդողանը խոսել է կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ ընթացող բանակցությունների և դրանց ձախողման դեպքում ելքային այլ տարբերակների մասին:
Նա նշել է, որ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն շարունակում է բանակցությունները կոալիցիա կազմելու համար: Սակայն գործընթացի ժամանակ ի հայտ են եկել տարբեր մոտեցումներ: Էրդողանը նշել է, որ ուշադրություն են դարձնում բոլոր, այդ թվում և գլխավոր ընդդիմադիր ուժի (ժողովրդահանրապետական կուսակցության-խմբ.) հետ կոալիցիա կազմելու կարծիքներին: Ըստ Էրդողանի՝ եթե Թուրքիայի սահմանադրությամբ հաստատված 45-օրյա ժամկետում Դավութօղլուն կարողանա գտնել գործընկեր, ով համապատասխան կլինի վարչապետի և նրա ղեկավարած կուսակցության գաղափարներին, ապա գործակցության համար քայլ կանեն:
Թուրքիայի նախագահի բնորոշմամբ՝ կառավարություն չկազմելու դեպքում ինքնասպան լինելու կարիք չկա: Նա հայտնել է այդ իրավիճակից ելքի իր տարբերակները, որոնցից մեկը արտահերթ ընտրությունների գնալն է ներկա կառավարությամբ, որպես փոքրամասնության կառավարություն, ինչի համար, ըստ նախագահի, անհարժեշտ է խորհրդարանի վստահության քվեն: Մյուս տարբերակը ժամանակավոր կառավարություն ձևավորելն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |