• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 21:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:19, 11 Օգոստոս 2015

Times. «Թուրքիայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից»

Times. «Թուրքիայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից»

Անգլիական «Times» թերթը հոդված է հրապարակել երեկ Թուրքիայում տեղի ունեցած հարձակումների ու պայթյունների վերաբերյալ, որոնց հետևանքով 5 ոստիկան և 1 զինվորական էր մահացել:

Հեղինակավոր պարբերականը, վկայակոչելով մասնագետներին, նշում է, որ Թուրքիան ամեն պահի կարող է կանգնել լայնամասշտաբ պատերազմին դեմ հանդիման:

BBC թուրքական ծառայության հոդվածի համառոտ թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

«Լոնդոնի թագավորական ինստիտուտից Մայքլ Ստեֆնսը նշում է. «Չեմ ցանկանում բնութագրել որպես ներքին պատերազմ, սակայն Թուրքիայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Թուրքիայի համար շատ մտահոգիչ ժամանակաշրջան է, թե և ինչպես պետք է հաջողությամբ դուրս գալ դրանից, դժվար է ասել:

Սահմանների ներսում ստեղծված իրավիճակը կարծես հակակշիռ է դառնում Թուրքիայի` ԱՄՆ-ի հետ միասին «Իսլամական պետության» դեմ գործողությունների պատրաստությանը: Վերջին 3 շաբաթվա հարձակումները երկրում բևեռացում են ստեղծում: Հունիսի ընտրությունների ժամանակ ԱԶԿ-ին (Արդարություն և զարգացում կուսակցություն) ձայն տված շատ քրդեր կորցրել են իրենց հավատը կուսակցության նկատմամբ: Այդ ամենով հանդերձ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հանդեպ Էրդողանի ունեցած կոշտ դիրքորոշումը նրան կբերի ազգայնական հատվածի աջակցությունը»:

Անվտանգության և զարգացման ինստիտուտի Թուրքիայի հարցերով մասնագետ  Գարեթ Ջենքինսն էլ նշում է հետևյալը. «Երկու նպատակ կա: Առաջինը` ԺԴԿ-ին  (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն») կապել բռնության կողմնակից կազմակերպությունների հետ ու հեղինակազրկել: 2-րդը` նոր ընտրություններում վերադարձնել ազգայնականների քվեները: Դա ռիսկային ռազմավարություն է: Հնարավոր է` ԱԶԿ-ն կարճ ժամանակում կարողանա կրկին վերականգնել մեծամասնությունը, սակայն սա վնասում է թուրքական հասարակության հյուսվածքները»:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)
Մարգարայի անցակետում Ռուբինյանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին (Տեսանյութ)

Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}