• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 10:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:53, 10 Օգոստոս 2015

Թուրք վերլուծաբան. «Ամեն մի օրը Հայաստանի համար հաղթանակ է, իսկ Ադրբեջանի համար՝ լուրջ տրավմա»

Թուրք վերլուծաբան. «Ամեն մի օրը Հայաստանի համար հաղթանակ է, իսկ Ադրբեջանի համար՝ լուրջ տրավմա»

Թուրքիայում գործող «Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» (KAFKASSAM)  նախագահ Հասան Օքթայը խոսել  է  Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Ղարաբաղն «ազատագրելու» մասին հայտարարությունների մասին:

Թուրքական «Haberx» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ թուրք վերլուծաբանն ասել է, որ Հայաստանի հետ լուրջ դիվանագիտության հատատումը կարող է Ղարաբաղի հարցի լուծման տրամաբանական տարբերակներ բերել օրակարգ: Իսկ պատերազմը, ըստ Օքթայի, բոլոր տարբերակները սպառելուց հետո միայն կլինի վերջին ելքը: Նա նաև նշել է, որ  պատերազմը չպետք է ամեն օր օրակարգ բերել, այն պետք է լինի հանկարծակի և կարճ ժամանակում արդյունքներ տա:

Անդրադառնալով Զաքիր Հասանովի՝  Ղարաբաղը զենքով գրավելու մասին օրերս հնչեցրած հայտարարությանը՝ Օքթայը նշել է, որ ամեն մի օրը Հայաստանի համար հաղթանակ է, իսկ Ադրբեջանի համար՝ լուրջ տրավմա: 

«Սա հասկանում են նաև Ադրբեջանում, և տարին մի քանի անգամ մամուլում հայտարարություններ են տարածվում հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին, բայց Ադրբեջանի ժողովուրդը նման հայտարություններին այլևս չի վստահում»,- նկատել է տալիս Օքթայը:

Վերջինս խոսել է նաև Հայաստանի տնտեսության մասին՝ նշելով, որ Ղարաբաղը Հայաստանի տնտեսության համար ծանր լուծ է: Ղարաբաղյան խնդրի լուծումը Օքթայը տեսնում է դիվանագիտության մեջ:

«Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը դիվանագիտության մեջ փնտրելու դեպքում, ավելի տրամաբանական արդյունքներ կարող են օրակարգ բերել»,- ասել է նա՝  հավելով, որ պատերազմի թեման անընդհատ օրակարգում պահելը, իսկ դիվանագիտությունն արհամարհելը թերևս ոչ մի օգուտ Ադրբեջանին Ղարաբաղի հարցում տալ չի կարող:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ
16:43, 20 օգոս
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
15:07, 20 օգոս
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}