Հասարակական13:48, 07 Օգոստոս 2015
Զիֆլիօղլու. «Արևելյան անատոլիացիներից հինգից չորսը հայ տատիկ ունի»

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» պարբերականի թղթակից Վերջիհան Զիֆլիօղլուն հեղինակել է Թուրքիայի ծպտյալ (կրիպտո) հայերի մասին պատմող «Քավարանի հայերի պատմությունը» գիրքը: Ըստ թուրքական «demokrathaber.com» լրատվական կայքի՝ գրքում հեղինակը անդրադառնում է իրենց ազգային ինքնությունը հարկադրաբար քողարկող և արդեն ուղիղ հարյուր տարի մուսուլման հասարակության մեջ ապրող ծպտյալ հայերին բաժին ընկած դժվարություններին ու պայքարին:
«1915թ. սկսված ցեղասպանության ընթացքում իր ժողովրդի մեծ մասին գաղթի ճանապարհին կորցրած այս ազգի նախահայրերի մի մասն իր կյանքը շարունակեց «կրիպտո» կամ մուսուլմանաց(վ)ած կարգավիճակով» ,- գրում է աղբյուրը:
Իր գրքում Զիֆլիօղլուն ներկայացնում է Անատոլիայի հայերի համար ամենանշանակալից իրադարձությունների ժամանակագրությունը, այդ թվում՝ 2007թ. հունվարի 19-ին Հրանտ Դինքի սպանությունը, Ֆեթհիյե Չեթինի՝ իր ընտանիքի պատմության հիման վրա գրի առած «Մեծ մայրս» գիրքը, իրենց ընտանիքները փնտրողների՝ «Ակոս» թերթում հրապարակած հայտարարությունները, Վանի, Կեսարիայի, Դիարբեքիրի (Տիգրանակերտ) հին հայկական եկեղեցիների վերանորոգումն ու վերաբացումը և այլն:
Հեղինակը, ընդգծելով, որ «քավարանի հայերի» մղած պայքարում ամենամեծ դժվարությունը հենց հայ համայնքի հետ հարաբերություններում էր, անդրադառնում է նաև ստամբուլաբնակ և անատոլիաբնակ հայերի միջև սպիտակ հայ- սև հայ հասկացությունների՝ տարանջատման երևույթին և դրա ծագմանը:
Զիֆլիօղլուն հիշատակում է նաև ցեղասպանությունից հետո հայ կանանց առևանգման փաստը: Ընդգծելով, որ նախկինում մեծ մասամբ հայերով բնակեցված տարածքներում ներկայումս քուրդ բնակչությունն է գերակշռում, Զիֆլիօղլուն գրում է. «Արևելյան և հարավ-արևելյան Անատոլիայում մեր հանդիպած մարդկանց հինգից չորսը հայ տատիկ ուներ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |