Հասարակական07:33, 06 Օգոստոս 2015
Ստամբուլը երեխաների նկատմամբ սեռական բռնությունների թվով Թուրքիայում առաջինն է

Թուրքիայում բռնության ենթարկված երեխաների թիվն աճել է: Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի վիճծառայության տվյալներին:
Դիարբեքիրի շրջանային վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` իրավապահ մարմիններ դիմած կամ բերված երեխաների թիվը 2014-ին կազմել է 290.414: Այս ցուցանիշը 6.2 տոկոսով գերազանցում է 2013-ի ցուցանիշին:
Աղբյուրի համաձայն՝ վերոնշյալ երեխաներից 131.172-ը անվտանգության մարմիններին են հանձնվել տուժածի կարգավիճակով: Տուժածների 55.6 տոկոսը եղել են արական, իսկ 44 տոկոսն իգական սեռի ներկայացուցիչներ:
Նրանցից 64.6 տոկոսը անվտանգության կառույցներ են տեղափոխվել տարբեր տեսակի վնասվածքներով, 9.7 տոկոսը ենթարկվել են սեռական բռնության, իսկ 7.8% տուժել են ընտանեկան խնդիրներից:
Ընդհանուր առմամբ 2014-ին Թուրքիայում սեռական բռնությունների է ենթարկվել 11.095 երեխա, որոնցից 377-ը տղա, 9.718-ը՝ աղջիկ:
Պարզվել է, որ երեխաների նկատմամբ իրականացվող սեռական բռնությունների ցուցանիշով են Թուրքիայիում առաջին տեղը զբաղեցնում է Ստամբուլը, որին հաջորդում է Իզմիրը (Զմյուռնիա) այնուհետև Ադանան: Իսկ Անթալիան և Մերսինը եզրափակում են առաջին հնգյակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |