Տարածաշրջան09:48, 06 Օգոստոս 2015
Թուրքական բանակը պատրաստվում է PKK-ի դեմ ցամաքային գործողությունների

Թուրքիայի զինված ուժերը «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալների հենակետերի ռմբակոծությունից հետո նախատեսում են հաջորդ շաբաթվա ընթացքում լայնամասշտաբ ցամաքային գործողություններ իրականացնել:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` ցամաքային գործողություններ կիրականավցեն նախ ՔԲԿ-ի` Թուրքիայի ներսում գտնվող դիրքերի ուղղությամբ` դրանք ամբողջությամբ ոչնչացնելու նպատակով: Այնուհետև ռազմական գործողությունները կուղղվեն քուրդ զինյալների արտասահմանյան հենակետերին:
Հաղորդվում է, որ Թուրքիան «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը հարվածներ հասցնելու համար Ինջիրլիքի ռազմաբազան ԱՄՆ-ին տրամադրելու վերաբերյալ համաձայնությունից հետո շարունակում է ակտիվորեն ռմբակոծել ՔԲԿ-ի` Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող դիրքերը:
Թուրք ռազմական պաշտոնյաները հայտարարել են, որ «ԻՊ»-ի հետ մեկտեղ ցանկանում են նախ ոչնչացնել իրենց բնորոշմամբ ներքին ահաբեկչությունը: Ըստ այդմ՝ Թուրքիայի ներսում ՔԲԿ-ի դիրքերը ոչնչացնելուց հետո ռազմագործողությունները կուղղվեն Իրաքի տարածքում գտնվող ՔԲԿ-ի գլխավոր հենակետ համարվող Քանդիլ, Հաքուրք և Աշավին ճամբարների դեմ, ինչպես նաև Սիրիայի տարածքում գտնվող Ջիզրե քրդական կանտոնի (վարչատարածքային միավոր) դեմ, որտեղ վերջին օրերին մոտ 1500 զինյալ է ապաստանել:
Նշվում է, որ ցամաքային գործողություններն անցկացվելու են օդուժի աջակցությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |