Քաղաքական07:33, 05 Օգոստոս 2015
Թուրքական կայքն անդրադարձել է թուրք քաղաքապետերի ու Տարոն Մարգարյանի հանդիպմանը

Թուրքական «Demokrat haber» լրատվական կայքն անդրադարձել է Համահայկական 6-րդ խաղերի շրջանակներում Երևան ժամանած Վանի համաքաղաքապետ Բեքիր Քայայի ու Հաթիջե Չոբանի, Բիթլիսի քաղաքապետ Հյուսեյն Օլանի, Դիարբեքիրի Սուրի քաղաքապետ Ֆաթմա Բուրութի` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ունեցած հանդիպմանը:
Կայքը նշել է, որ Հաթիջե Չոբանը, ով Երևան ժամանած պատվիրակությունների կազմում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել նպաստել երկու ժողովուրդների միջև մշակութային ու բարեկամական կապերի ստեղծմանը:
«Ինչպես իմ, այնպես էլ այստեղ ներկա Դիարբեքիրի ու Բիթլիսի քաղաքապետերի անունից ուզում եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք պատրաստակամ ենք խորացնելու Երևանի հետ մեր քաղաքների ու բնակիչների կապը՝ այդպիսով նաև փաստելով, որ մեր ժողովուրդներն իրոք կարող են լինել լավ բարեկամներ: Մենք հստակ գիտակցում ենք, որ անցյալի որոշ դաժան իրադարձություններն իրենց հետքն են թողել: Բայցև պետք է ամրագրենք, որ դա տվյալ ժամանակի իշխանությունների հանցանք է եղել, այլ ոչ թե այսօրվա սերնդի, որն իրոք պատրաստ է հարևանների հետ անկեղծ ու անշահախնդիր բարեկամության»,-ասել է Վանի համաքաղաքապետը:
Վերջում թուրքական կայքը նշում է, որ Վանի համաքաղաքապետը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրել է Վան:
Համոզված եղեք, պարոն քաղաքապետ, որ Երևանից մենք շատ ջերմ տպավորություններով ենք վերադառնալու մեր քաղաքներ ու մեզ համար իսկապես մեծ պատիվ կլինի մի օր էլ Ձեզ հյուրընկալել մեզ մոտ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |