Քաղաքական07:59, 03 Օգոստոս 2015
Թուրք ընդդիմադիր պատգավոր. «Առաջին Քուրդիստանը կհիմնվի Թուրքիայի տարածքում»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող ձախակողմյան քեմալիստական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Ալի Էդիբօղլուն հայտարարել է, որ Քուրդիստանը հիմնվելու է Թուրքիայի տարածքում:
Թուրքական «yenicaggazetesi.com.tr» լրատվակայքի համաձայն՝ Էդիբօղլուն մասնավորապես նշել է. «Չգիտեմ՝ որքան ժամանակ Թուրքիան կկարողանա դիմադրել Արևմուտքին, բակց առաջին Քուրդիստանը հիմնվելու է Թուրքիայի տարածքում»:
Այնուհետև պատգամավորը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն, ի դեմս «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK), քուրդ դաշնակից ունեն: Ըստ Էդիբօղլուի՝ Իրաքի մասնատումը ժամանակավորապես կհետաձգվի, քրդական շրջանի կառավարությունն ու կենտրոնական իշխանությունը կհաշտվեն: Կհիմնվի առաջին Քուրդիստանը, որը, սակայն, կլինի արդեն Թուրքիայի տարածքում:
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ Իրանի հետ համաձայնության գալուց հետո հետո Թուրքիան տարածաշրջանում խաղից դուրս վիճակում է հայտնվել: Լիբանանի «Հըզբոլլահը» , Իրաքի կենտրոնական իշխանությունն ու Իրանը կոչնչացնեն «Իսլամական պետությանը» (ԻՊ - İŞİD), նույնիսկ արդեն սկսել են անել դա», - նկատել է տվել ԺՀԿ-ական պատգամավորը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |