• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 19:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային09:48, 03 Օգոստոս 2015

Սասունի հայկական հնամենի վանական համալիրը ոչնչացման եզրին է

Սասունի հայկական հնամենի վանական համալիրը ոչնչացման եզրին է

Թուրքիայի Բաթմանի նահանգի Սասուն շրջանի  Մարութա սարի ստորոտին գտնվող պատմական հայկական սբ Առաքելոց վանական համալիրը ոչնչացման եզրին է:

Թուրքական  «haberler.com»  լրատվակայքի համաձայն՝ եկեղեցու կառույցների մեծ մասը ավերված ու փլուզված է, միակ համեմատաբար ամբողջական կառույցը երկհարկանի, երկու սենյակյանոց նիստերի դահլիճն է, որտեղ ժամանակին թատերական ներկայացումներ են բեմադրվել, իրականացվել են այլ նմանատիպ միջոցառումներ: Այդտեղ գումարվել են նաև Դիարբեքիրի, Մարդինի, Քալեյոլուի  տեղական ինքնակառավարման մարմինների ժողովները, իսկ կայացված որոշումները փոստատարի միջոցով ուղարկվել են  Մարդին և Դիարբեքիր:  Երկհարկանի կառույցի առաջին հարկը փլուզումների հետևանքով հողով է լցված:

Սուրբ Առաքելոց վանական համալիրը հայտնի է նաև որպես Քոմքի եկեղեցի: Համալիրը, հարակից տարածքն ու մոտակայքում գտնվող գերեզմանոցը գանձ որոնողների կողմից անխնա ավերվում են ու վնասում հորատման աշխատանքների պատճառով:

Մի քանի տարի առաջ գանձ որոնողները Սուրբ Առաքելոց վանական համալիրի տարածքում եկեղեցապատկան որոշ իրեր էին հայտնաբերել, որոնք ավելի ուշ ոստիկանության իրականացրած հատուկ գործողության շնորհիվ առգրավվել էին և այժմ ցուցադրվում են Դիարբեքիրի թանգարանում:

Գանձ որոնողների հասցրած վնասներից բացի համալիրի տարածքը նաև կենդանիների համար ապաստանի է վերածվել: Չնայած այդ ամենին՝ հնամենի ուխտատեղին իր տեսքով շարունակում է գրավել ուխավորների ուշադրությունը:

Սուրբ Առաքելոց վանքի ու համալիրի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն կառուցվել է 1300-ականներին և արդեն շուրջ 800 տարվա պատմություն ունի: Միջնադարում համալիրը եղել է Սասունի հոգևոր կենտրոնը՝ եպիսկոպոսարանը:

Մարութա սարի դիմաց՝ Սասնաջուր գետիարևմուտքում՝ 1700 մետր բարձրության վրա կառուցված եկեղեցի տանող երկու ճանապարհ կա՝ Սասունից և Գյուրգենլի գյուղից: Երկու դեպքում էլ եկեղեցի հասնելու համար  ուխտավորները մոտ մեկ ժամ ոտքով պետք է քայլեն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան
Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}