Հասարակական07:28, 03 Օգոստոս 2015
Ադանայի քաղաքապետի նոր թիրախը Հայկո Բաղդատն է

Ադանայի քաղաքպետ Հուսեյին Սյոզլուի վերջին թիրախը թուրքական «Taraf» թերթի հայազգի սյունակագիր Հայկո Բաղդատն է: Սյոզլուն, որը ներկայացնում է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը՝ «Ազգայնական շարժում կուսակցությունը» (MHP-ԱՇԿ), «Twitter» միկրոբլոգում քննադատել է Բաղդատին, սակայն վերջինիս պատասխանից անմիջապես հետո ջնջել է իր գրառումը:
«Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր դեղատոմսը Հայկո Բաղդատից են ուզում: Ի հակառակ նրա՝ մենք բոլորս զինծառայության կամավորներ ենք: Մեր զինվորի կողքին ենք: «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» և «Քուրդիստանի ժողովրդավարական միություն կուսակցությունը» (PYD- քրդական կուսակցություն Սիրիայում) իմ թշնամիներն են այնպես, ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը»,- գրել է Սյոզլուն:
Սյոզլուի գրառմանը ի պատասխան՝ Բաղդատը հետևյալ գրառումն են արել. «Ինձնից դեղատոմս մի պահանջեք, Չի՛ լինելու»:
Թուրքական «Adanamedya» լրատվական կայքը տեղեկացնում է, որ հայ սյունակագրի պատասխանից հետո Սյոզլուն ջնջել է իր գրառումը:
Հիշեցնենք, որ Ադանայի քաղաքապետը ավելի վաղ հայերին թիրախավորող ևս մեկ գրառում էր արել իր միկրոբլոգում, այս անգամ արդեն անդրադառնալով Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ- TBMM) ընտրված 3 հայ պատգամավորներին:
Սյոզլուն մասնավորապես գրել է. «Մանուկյանի՝ Ադանայում գտնվող զարմիկը երջանիկ է. երեք մորաքրոջ երեխաներն էլ անցել են խորհրդարան: Ինչքան էլ հպարտանա՝ քիչ է»:
Տեղեկացնենք, որ Մաթիլդ Մանուկյանը Թուրքիայում հայտնի էր որպես հասարակաց տների տիրուհի:
Ըստ մամուլում տարածված տվյալների` Մանուկյանն ունեցել է 50 գրասենյակ, 50 խանութ, 4 ամառանոց, 220 տաքսի, 37 հասարակաց տուն , 40 շենք, 2 գործարան, 1 զբոսանավ, մեկ Ռոյլս ռոյս, 4 BMW, 4 Mercedes մակնիշի մեքենաներ և հյուրանոցներ, ինչպես նաև տրիլիոնավոր լիրա արժողությամբ զարդեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |