Հասարակական08:26, 31 Հուլիս 2015
Զարաքոլու. Թուրքիայի Հանրապետության պատմությունը երիտասարդների կոտորածների պատմություն է

Թուրքիայի Հանրապետության պատմությունը ձախերի կոտորածի պատմություն է: Սկսած 1921 թվականից Թուրքիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր կազմի ոչնչացումից միչև այսօր: Իսկ սպանդն իրականացնող խումբն իր առաջին փորձառությունը ձեռք էր բերել Հայոց ցեղասպանության ժամանակ:
Նման դիտարկումով է սկսում Իր «Ձախերի ջարդ, երիտասարդների ջարդ» հոդվածը թուրք գրող, հրապարակախոս, պատմաբան Ռագըփ Զարաքոլուն: Թուրքական «ozgur-gundem» լրատվական կայքում հրապարակված նշյալ հոդվածում հեղինակը հիշեցնում է ձախերի դեմ իրականացված բռնությունները, որոնցից էր 1945 թվականի դեկտեմբերի 4-ին Ստամբուլում իրականացված զանգվածային բռնությունները, որի ընթացքում երիտասարդ ազգայնականները հրի մատնեցին ձախերին պատկանող թերթերի խմբագրությունները, գրադարանները:
Ըստ Զարաքոլուի՝ Թուրքիայի պատմությունը նաև երիտասարդների կոտորածի պատմություն է, որը սկսվեց 1965 թվականին «Մորիսոն Սուլեյմանի (Սուլեյման Դեմիրել-խմբ) սուլթանության ժամանակ»:
Առաջին մահապատիժներից հետո, 1976 թվականից Ազգայնական ճակատ կառավարության շրջանում զանգվածային սպանությունները շարունակվեցին:
«Թուրքիայի պատմությունը միևնույն ժամանակ քրդերի կոտորածի պատմությունն է»,- նկատել է տալիս թուրք պատմաբանը՝ հավելոլով, որ 1980 թվականից հետո տեղի ունեցածը ճիշտ և ճիշտ ցեղասպանություն էր՝ կազմակերպված խորքային պետությայնկողմից:
«Իսկ հայերի, հույների, ասորիների, ալևիների, եզդիների ոչնչացումը հանրապետական շրջանից էլ ավելի վաղ է ձգվում»,- գրում է Զարաքոլուն:
Հոդվածի վերջում հեղինակը նշում է, որ արդեն եկել էր նոր երիտասարդություն՝ մաքուր և մտահղացումներով լեցուն: Այդ երիտասարդները գնում էին քանդված Քոբանին կառուցելու, սակայն նրանց էլ հնարավորություն չտրվեց:
«Անիծվի այս համակարգը: Քանի դեռ շարունակվում է անպատժելիությունը, այս երկիրը չի բարգավաճի: Մինչև ցեղասպան պետությունը չլուծարվի, բոլորը Դրակուլայի զզվելի դեմքի հետ են հանդիպելու»,- եզրափակել է Զարաքոլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |