• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 19:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:29, 30 Հուլիս 2015

Իրանցի գեներալ. «Թուրքիան, քրդերին թիրախ դարձնելով, ռազմավարական սխալ է թույլ տալիս»

Իրանցի գեներալ. «Թուրքիան, քրդերին թիրախ դարձնելով, ռազմավարական սխալ է թույլ տալիս»

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետ գեներալ Հասան Ֆիրուզաբադին մեկնաբանել է Թուրքիայի օդուժի` Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության ռազմական հենակետերի և Իրաքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարների ուղղությամբ ձեռնարկած ռազմական գործողությունններին:

Ըստ թուրքական «milliyet»-ի՝  Ֆիրուզաբադին քուրդ զինյալների դեմ ուղղված Թուրքիայի ռազմագործողությունները որակել է որպես ռազմավարական սխալ: Ընդգծել է, որ ԻՊ-ի ահաբեկիչների դեմ օպերացիայի ժամանակ Անկարան թիրախ է դարձրել նաև քրդերին, մինչդեռ նրանք նույնպես պայքարում են ԻՊ-ի դեմ:

«Այդ սխալը կհեշտացնի անհավատ ահաբեկիչների Թուրքիայի սահմաններին մոտենալը»:

Իրանցի գեներալը, անդրադառնալով որոշ  իսլամական երկրներին, որտեղ ԻՊ-ի զինյալները ռազմական պատրաստություն են անցնում, նշել է. «Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը այս հարցում բացառություն չեն: Վաղ թե ուշ անհավատ ահաբեկչական խմբավորումներին օգնություն տրամադրող երկրների անվտանգությունն  էլ սպառնալիքի տակ կլինի:»

Նշենք, որ ավելի վաղ` նախքան Թուրքիայի Սիրիայի տարածքում գործողությունների սկսելը,  Իրանի զինված ուժերի կազմի մեջ մտնող   Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից  Ֆեթուլլահ Ջամիրին, մատնանշելով, որ Թուրքիան ահաբեկչական կազմակերպություններին օգնություն է տրամադրում,  հայտարարել էր.
«Եթե թշնամին Թուրքիայի և Իրաքի սահմանային տարածքներից ռազմական գործողություններով փորձի խոցել Իրանի անվտանգությունը, ապա դրա դեմ մեր պետությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի: Եթե անգամ հանդգնեն մոտենալ մեր սահմաններին, շատ կոշտ ու կործանիչ հակադարձում կտանք»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան
Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}