Տարածաշրջան10:03, 30 Հուլիս 2015
Երկրաշարժ Անթալիայում և Թուրքիայի այլ քաղաքներում

Թուրքիայում միջին ուժգնության երկրաշարժեր են արձանագրվել: «Milliyet» պարբերականը հայտնում է, որ հուլիսի 29-ին Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Անթալիայի տարածքում: Եվս մեկ երկրաշարժ (5.2 բալ) գրանցվել է այսօր՝ Միջերկրական ծովի` Մերսին քաղաքի մերձակա տարածքում, որը զգացվել է Մերսին, Ադանա, Գազիանթեփ քաղաքներում: Ստորգետնյա այդ ցնցումները մեծ իրարանցում են առաջացրել բնակչության շրջանում: Մարդիկ տներից դուրս են եկել փողոցներ ու երկար ժամանակ չեն համարձակվել վերադառնալ փակ տարածքներ:
Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) երկրաշարժերի բաժնի տվյալների՝ Միջերկրական ծովի արևելյան ավազանում ժամը 12.55-ին ծովի 30 մետր խորությունում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քեմեր շրջանը: Զոհեր կամ նյութական կորուստներ չեն գրանցվել:
Նույն վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Մերսին էպիկենտրոնով 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել 01.00-ին, որից հետո դեռևս նման ուժգնությամբ ցնցումներ չեն գրանցվել: Ուժգնությամբ երկրորդ ամենամեծ ցնցումը նկատվել է Աքսարայում (2.5 մ.):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |