Քաղաքական08:44, 30 Հուլիս 2015
Էրդողանը Դեմիրթաշի հայտարարությունը որակել է որպես ստոր ու լկտի մեղադրանք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանին վրդովվեցրել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ, պատգամավոր Սելահաթթին Դեմիրթաշի այն հայտարարությունը, թե Սուրուչի ահաբեկչությունը իրականացնողները կապ ունեն իշխանության հետ:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` Էրդողանը, պատասխանելով Դեմիրթաշի հայտարարությանը, խիստ արտահայտություններ է օգտագործել:
Նա մասնավորապես ասել է. «Դա անբարոյական հայտարություն է: Գուցե ձեզ կոպիտ թվա, բայց ուզում եմ ասել, որ նախագահական պաշտոնը այնքան բարձր պաշտոն է, որ նմանատիպ ստոր ու լկտի մեղադրանքների մակարդակին չի իջնի: Այս արտահայտություններն արած անձը 50 հոգու մահվան պատճառ դարձած ջարդի գլխավոր պատասանատուն է»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանի «Ամարա» մշակության կենտրոնի դիմաց հուլիսի 20-ին մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն: Կենտրոնում տեղակայվել էր «Սոցիալիստ երիտասարդական միությունների ֆեդերացիայի» 300 հոգանոց խումբը: Խումբը պատրաստվում էր ուղևորվել Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի` աջակցելու քաղաքի վերականգնմանը: Պայթյունի հետևանքով զոհվել է 32 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |