Տարածաշրջան06:50, 29 Հուլիս 2015
Թուրքիայում պայթեցվել են Մուշ տանող ճանապարհի կամուրջները

Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում պայթեցվել են Քուլփ շրջանն ու Մուշ քաղաքն իրար կապող ավտոճանապարհի երկու կամուրջները: Պայթյունից մեծապես վնասված ճանապարհը փակվել է երթևեկության համար: Անվտանգության ուժերը տարածքում որոնողական աշխատանքներ են սկսել իրականացնել ահաբեկիչներին հայտնաբերելու և հնարավոր նոր ահաբեկչությունները կանխարգելելու նպատակով:
Թուրքական «Hurriyet»-ի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ պայթյունը կազմակերպել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) զինյալները, որորնք Թուրքիայում համարվում են ահաբեկիչներ:
Մեկ այլ զինված հարձակում է տեղի ունեցել Մարդին նահանգի Դարգեչիթ շրջանում: Դարգեչիթի Բահչեբաշը թաղամասի ՏԻՄ շենքի վրա հարձակվել են քուրդ գրոհայինները Հարձակման հետևանքով կառույցը որոշակիորեն վնասվել է, բայց վիրավորներ և զոհեր չկան: Անվտանգության ուժերը խիստ հսկողություն են իրականացնում շրջանում՝ փախուստի դիմած զինյալներին հայտնաբերելու նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |