Տարածաշրջան10:20, 29 Հուլիս 2015
«ԺԴԿ»-ն կոչ է անում մեջլիսի ղեկավարությանը` պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ –HDP) փոխնախագահներ Փերվին Բուլդանը և Իդրիս Բալուքենը խորհրդարանում անցակցված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ իրենք կուսակցության անդամ 80 պատգամավորների ստորագրությամբ դիմում են ներկայացնում մեջլիսի ղեկավարությունը` խնդրելով հանել իրենց պատգամավորական անձեռնմխելիությունը:
Բուլդանը կոչ է արել խորհրդարանին անձեռնմխելիությունից զրկել ոչ միայն ԺԴԿ-ական պատգամավորներին, այլ բոլոր 550 պատգամավորներին:
«Մենք պահեցինք մեր խոստումը: Մեր 80 պատգամավորների ստորագրությամբ դիմում ենք ներկայացնում մեջլիսի ղեկավարությանը` պահանջելով զրկել մեզ պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանին կոչ ենք անում բոլոր 550 պատգամավորների անձեռնմխելիությունը հանել: Դիմում ենք նաև «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» կուսակցություններին (ԱՇԿ-MHP). եկեք հրաժարվենք մեր ազնձեռնմխելիությունից»,- Բուլդանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԺԴԿ-ի համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ կուսակցությունը ներկայացնող 80 պատգամավոր պատգամավորական անձեռնամխելիությունից հրաժարվելու դիմում կներկայացնի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |