Տարածաշրջան06:33, 29 Հուլիս 2015
Դեմիրթաշ. «ԺԴԿ-ի 80 պատգամավոր անձեռնամխելիությունից հրաժարվելու դիմում կներկայացնի»

Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորով ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարություն է արել Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ:
Ինչպես հայտնում է «CNNTürk» լրատվական ծառայությունը, Դեմիրթաշն անդրադարձել է Սուրուչի ողբերգությանը, քրդական հարցի լուծման խափանման, դրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դերի և «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հետ բախումների մասին:
«Որևէ հանցանք չկա, որ հնարավոր է մեզ վերագրել, մեր միակ հանցանքը 13 տոկոս ձայն հավաքելն էր»,- ասել է Դեմիրթաշը և հիշեցրել, որ քրդական հարցի լուծման գործընթացում Դոլմաբահչեի համաձայնագրով Թուրքիայի հասարակությանը խաղաղության խոստում էր տրվել, որից մեկ շաբաթ անց հետ կանգնեցին: Ըստ Դեմիրթաշի՝ նախագահ Էրդողանը խոչընդոտեց, որ ՔԲԿ-ը զինաթափվի կամ զենքը վայր դնի:
«Եթե ՔԲԿ-ը զենքը վայր դներ, հասկանում ե՞ք, թե Թուրքիան ինչպես շունչ կքաշեր: «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դե՞մ է պետք պատերազմել: Այդ ժամանակ Թուրքիան և ՔԲԿ-ը միասին կպատերազմեին ԻՊ-ի դեմ»,- ընդգծել է Դեմիրթաշը:
Ըստ քրդամետ կուսակցության համանախագահի՝ իշխանությունները երկիրը ներքաշում են պատերազմի մեջ, որի իրավունքը չունեն և այդ իրավունքից զրկվել են հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում:
ԺԴԿ-ի համանախագահը հայտարարել է, որ կուսակցությունը ներկայացնող 80 պատգամավոր պատգամավորական անձեռնամխելիությունից հրաժարվելու դիմում կներկայացնի:
Տեղեկացնենք, որ նախագահ Էրդողանը Չինաստան այցից առաջ տված ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԺԴԿ-ի ղեկավարությանը պետք է զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից ու պատասխանատվության ենթարկել:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Թուրքիայի Սուրուչի շրջանում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի պատճառով զոհվել էր 32 մարդ: Այդ ահաբեկչությունից հետո Թուրքիայում սկիզբ առած ներքին լարվածությունն էլ ավելի սրվեց, երբ հուլիսի 24-ին թուրքական F-16 կործանիչները Սիրիայում ԻՊ-ի ռազմական հենակետերը ռմբահարելուց հետո, ավիահարվածներ հասցրեցին նաև ՔԲԿ-ի՝ Հյուսիսային Իրաքում գտնվող ռազմական ճամբարների ուղղությամբ: Դրանից հետո էլ Թուրքիայի տարբեր նահանգներում չեն դադարում ՔԲԿ-ի զինյալների կողմից իրականացվող վիրժառության գործողությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |