Քաղաքական13:32, 28 Հուլիս 2015
Էրդողանը պահանջել է քրդական կուսակցության ղեկավարությանը զրկել անձեռնմխելիությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստան այցից առաջ տված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) ղեկավարությանը պետք է զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից ու պատասխանատվության ենթարկել:
Լրագրողներից մեկի հարցին, թե Էրդողանն ինչպես է վերաբերվում «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի` քրդամետ կուսակցությունը փակելու մասին արած հայտարարությանը, Էրդողանը պատասխանել է.
«Ես այդ թեմայով ավելի վաղ էլ եմ հայտարարություն արել և այժմ նախագահի պաշտոնում էլ եմ հաստատում իմ դիրքորոշումը` կուսակցություն փակելը սխալ եմ համարում: Սակայն այդ կուսացության առաջնորդները պետք է պատասխան տան այս գործով: Սահմանադրության 14-րդ հոդվածը շատ հարցեր է կարգավորում: Բոլոր նրանք, ովքեր իրենց թիկունքում ահաբեկչական կազմակերպությանը (Քուրդիստանի բանվորական կուսակցություն - EH) աջակցություն են ցույց տալիս, պետք է զրկվեն անձեռնմխելիությունից ու պատասխանատվության ենթարկվեն»:
Ըստ թուրքական «T24» լրատվական կայքի` Էրդողանն ավելացրել է նաև, որ խորհրդարանը պետք է անհրաժեշտ եզրակացություններ անի, ԺԴԿ-ականներին զրկի անձեռնմխելիությունից և ահաբեկչական կազմակերպության (PKK-ՔԲԿ) հետ համագործակցելու համար պատասխանատվության կանչի:
Ս/թ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում նշյալ քրդական կուսակցությունը թուրքական 550 տեղանոց մեջլիսում ստացել է 80 պատգամավորական մանդատ:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Սուրուչի ահաբեկչությամբ Թուրքիայում սկիզբ առած ներքին լարվածությունն էլ ավելի սրվեց, երբ հուլիսի 24-ին թուրքական F-16 կործանիչները Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դիրքերը ռմբահարելուց հետո, ավիահարվածներ հասցրեցին նաև Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) ռազմական ճամբարների ուղղությամբ: Դրանից հետո էլ Թուրքիայի տարբեր նահանգներում չեն դադարում ՔԲԿ-ի զինյալների կողմից իրականացվող վիրժառության գործողությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |