Տարածաշրջան07:55, 25 Հուլիս 2015
Թուրքական կործանիչները հարվածել են Իրաքում գտնվող ՔԲԿ-ի ռազմական ճամբարներին

Թուրքական F-16 կործանիչները Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դիրքերին հարվածելուց հետո, ավիահարվածներ են հասցրել նաև Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմական ճամբարների ուղղությամբ: Այս մասին տեղեկացնող թուրքական «Sondakika» լրատվական կայքը նշում է, որ թուրքական կործանչները հարվածել են Գարեում, Հաֆթանինում, Մեթինայում և Ավաշում գտնվող ՔԲԿ-ի ռազմական ճամբարներին: Նշվում է , որ հարվածներ են հասցվել նաև Իրաքի Քանդիլ քաղաքում գտնվող ՔԲԿ-ի գլխավոր ռազմական ճամբարներին:
Տեղեկությունը հաստատել է նաև ՔԲԿ-ի խոսնակ Բահիթյար Դողանը` նշելով, որ թուրքական ԶՈՒ-ն իրենց ուղղությամբ հարվածներն իրականացրել է թե՛ օդից, թե՛ ցամաքից:
Թուրքական կայքը տեղեկացնում է, որ թուրքական կործանիչները երկինքն են բարձրացել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտրարությունից մի քանի ժամ անց: Հայտարարության մեջ Էրդողանը նշել էր, որ կարևոր չէ, թե սպառնալիքը որտեղից է գալիս, պետությունը անհրաժեշտ քայլերը կձեռնարկի: Իսկ ՔԲԿ-ի ռազմական ճամբարներին հարվածները իրականացվել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտթոն Քարթերի և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանիի հանդիպումից անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԻՊ-ի զինյալները Թուրքիայի Քիլիս նահագի ուղղությամբ կրակ էին բացել ու սպանել մեկ թուրք ենթասպա, ինչից հետո Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ էր իրականացրել: Թուրքիայի ԶՈՒ կործանիչները ռմբակոծել էին Սիրիայի Բաբ շրջանը, որի հետևանքով սպանվել էր առնվազն 35 ԻՊ-ի զինյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |