Տարածաշրջան11:34, 25 Հուլիս 2015
Դավութօղլուն ԻՊ-ի դեմ ավիահարվածների մասին. «Դա խաղաղության գործողություն էր»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարություն է արել Թուրքիայի Զինված Ուժերի՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացրած ռազմական գործողությունների վերաբերյալ: Թուրքական «Yenişafak» պարբերականի տեղեկացմամբ՝ Դավութօղլուն ԻՊ-ի դեմ օդային հարվածները բնորոշել է «խաղաղության և անվտանգության գործողություններ» արտահայտությամբ:
Դավութօղլուն հայտնել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն հաջողությամբ ոչնչացրել է Սիրիայի տարածքում ԻՊ-ի դիրքերը, որոնք պոտենցիալ սպառնալիք էին ներկայացնում Թուրքիայի համար: Դավութօղլուի տեղեկացմամբ՝ ԻՊ-ի թիրախները խոցվել են առանց Սիրիայի հետ սահմանը խախտելու, սակայն ահրաժեշտության դեպքում Թուրքիան կգնար նաև այդ քայլին: Ըստ վարչապետի՝ Թուրքիայի ԶՈՒ-ն անհրաժեշտ միջոցառումները կձեռնարկի նրանց դեմ, ովքեր կսպառնան Թուրքիայի Հանրապետության սահմաններին:
Դավութօղլուն, նշելով, որ սկսված գործողությունները մեկանգամյա բնույթ չեն կրում, այլ գործընթացի մաս են կազմում, ասել է. «Անհրաժեշտ բոլոր քայլերը կանենք: Սա ոչ միայն Թուրքիայի Հանրապետության անվտանգության պաշտպանության, այլև Թուրքիայի ժողովրդավարության պաշտպանության համար արված գործողություն է»:
Խոսելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) իրականացրած հարձակումների մասին՝ վարչապետն ասել է, որ ԻՊ-ն և ՔԲԿ-ն գործողությունները կատարում են զուգահեռաբար և գրեթե միաժամանակ: Ըստ վարչապետի՝ Թուրքիայում ժողովրդավարության ամրապնդման ֆոնին ահաբեկչության ակտիվացումը պատահական չէ և սպառնալիք է, որին պետք է անհրաժեշտ պատասխան տալ:
Նա անդրադարձել է նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությանը, ըստ որի, ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարում կարող է օգտագործել Ինջիրլիքի ռազմաբազան: Դավութօղլուն ասել է, որ ԻՊ-ի դեմ իրականացված ռազմական գործողությունները որևէ առնչություն չունեն ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունների հետ և Ինջիրլիքից թռիչքներ կատարելու թույլտվությունը այլ գործընթաց է: Դավութօղլուն վստահեցրել է, որ Թուրքիան որևէ պատերազմի մեջ չի ներգրավվելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |