Տարածաշրջան13:13, 23 Հուլիս 2015
Haberkita. ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարում կարող է օգտագործել Ինջիրլիքի ռազմաբազան

ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնություն են եկել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հարցում: Թուրքական «haberkita» լրատվական կայքը հայտնում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Օբամայի՝ ԻՊ-ի դեմ միջազգային պայքարի հատուկ ներկայացուցիչ Ջոն Ալենի գլխավորած պատվիրակության Անկարա կատարած այցի ընթացքում:
Պատվիրակության, Թուրքիայի արտգործնախարարության ու ԶՈՒ Գլխավոր շտաբի միջև բանակցությունների արդյունքում Անկարան համաձայնել է, որ ԱՄՆ-ը ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում օդային գործողությունների ժամանակ օգտագործի Ինջիրլիքի ռազմաբազան: Նշվում է, որ այդ գործողություններին թուրքական ինքնաթիռները չեն մասնակցելու, բացի այդ ԻՊ-ի դեմ կայացված որոշումների կիրառման առումով Ինջիրլիքի օգտագործումը լինելու է սահմանափակ:
Ռազմակայանի օգտագործման թույլտվության դիմաց ԱՄՆ-ը դեմ չի արտահայտվի Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու կամ կանխարգելիչ միջոցառումներ կիառելու Թուրքիայի ցանկությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի առողջապահության նախարարության և տարբեր քաղաքացիական ու հասարակական կազմակերպություններ տվյալներ են հրապարակել։

Թուրքիայի նախագահն անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ նշել է, որ Հայաստանի հետ շատ ուշադիր կարգավորման գործընթացով են անցնում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
Նորընտիր անդամները պաշտոնը կստանձնեն 2026 թվականի հունվարի 1-ից։
Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ, սկսվել է հետաքննություն։
Նշվում է, որ ցուլը Քյուլահլըի վրա հարձակվել է այն ժամանակ, երբ վերջինս զոհաբերության համար նախատեսված ցլի լուսանկարը ուղարկել է իր հաճախորդին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |