Տարածաշրջան08:31, 23 Հուլիս 2015
Թուրքիայում կվերականգնեն Բինգյոլի հայկական եկեղեցին

Էրզրումի մշակութային ու բնական հարստությունների պահպանման շրջանային խորհուրդը որոշում է կայացրել վերականգնել Թուրքիայի Բինգյոլի նահանգի Քըղի գավառի Չանաքչը գյուղում գտնվող Սուրբ Գևորգ հայկական կիսավեր եկեղեցին:
Ըստ «Bingolsurmanset.com» կայքի` այս մասին գրավոր հայտարարություն է տարածել Բինգյոլի նահանգապետարանը:
Փլուզման վտանգի առաջ կանգնած 250 տարվա պատմություն ունեցող հայկական եղեղեցին լքված ու անխնամ վիճակի հետևանքով ավերակի է վերածվել: Չանաքչըի գյուղապետ Մեհմեթ Ասալը դեռ 2013 թվականի հունիսին դիմել էր Բինգյոլի նահանգապետարան` նշելով, որ եկեղեցին, չվերականգնվելու դեպքում, կփլուզվի ու վնաս կհասցնի նաև շրջակայքում գտնվող տներին: Նահանգապետարանն էլ իր հերթին եկեղեցին վերականգնելու նպատակով դիմել է Էրզրումի մշակութային ու բնական հարստությունների պահպանման շրջանային խորհրդին:
Խորհուրդը ս/թ հուլիսի 3-ին եկեղեցին վերականգնելու համար անհրաժեշտ նախագծային աշխատանքները սկսելու որոշում է կայացրել:
Խորհուրդը եկեղեցու վերկանգնման մասին որոշումն ուղարկել է Բինգյոլի նահանգապետարան և Չանաքչըի գյուղապետարան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |