Տարածաշրջան09:13, 22 Հուլիս 2015
Հաստատվել է Թուրքիայում պայթյուն իրականացրած մահապարտ ահաբեկչի ինքնությունը

Հաստատվել է Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ գավառումպայթյունն իրականցրած մահապարտ ահաբեկչի ինքնությունը: Ըստ թուրքական «sondakika.com» կայքի` ԴՆԹ փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ մահապարտը Թուրքիայի Ադըյաման նահանգում գրանցված 20-ամյա ուսանող Շեյհ Աբդուրահման Ալագյոզն է:
Հաղորդվում է նաև ահաբեկչությանը մասնակցած հնարավոր 2-րդ անձնավորության մասին, որի ինքնությունը դեռ չի պարզվել: Պայթյունի հետևանքով մաս-մաս եղած դիակի կտորտանքներից հնարավոր է եղել պարզել միայն, որ 2-րդ հնարավոր ահաբեկիչը կին է: Վերջինիս ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:
Ինքնությունը պարզված մահապարտի մայրն ասել է, որ իր տղաները 6 ամիս առաջ մեկնել էին Այթապ քաղաք` աշխատելու, սակայն իրենք տեղյակ չեն եղել, թե որդիներն այնտեղ ինչ աշխատանք են կատարել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանի «Ամարա» մշակության կենտրոնի դիմաց մահապարտը իրեն պայթեցրել էր: Կենտրոնում տեղակայվել էր «Սոցիալիստ երիտասարդական միությունների ֆեդերացիայի» 300 հոգանոց խումբը: Խումբը պատրաստվում էր ուղևորվել Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի` աջակցելու քաղաքի վերականգնմանը: Պայթյունի հետևանքով զոհվել է 32 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |