Տարածաշրջան14:11, 20 Հուլիս 2015
Պայթյուն Թուրքիայում. 28 զոհ, մոտ 100 վիրավոր

Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանում պայթյուն է տեղի ունեցել: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ պայթյունի պատճառով զոհվել է 28, վիրավորվել մոտ 100 քաղաքացի: Թուրքական «Vatan» թերթի տեղեկացմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Սուրուչի «Ամարա» մշակության կենտրոնի դիմաց, որտեղ տեղակայվել էր «Սոցիալիստ երիտասարդական միությունների ֆեդերացիայի» 300 հոգանոց խումբը: Խումբը պատրաստվում էր ուղևորվել Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի` աջակցելու քաղաքի վերականգնմանը:
Ուրֆայի նահանգապետ Իզզեթթին Քյուչյուքը հայտարարել է, որ պայթունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Քյուչուքը տեղեկացրել է, որ մահապարտի ինքնության մասին դեռևս տեղեկություններ չունեն և անվտանգության ուժերը աշխատում են նրա ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Թուրքական մի շարք լրատվականներ հայտնում են, որ պայթյունի հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Մասնավորապես «Hürriyet» թերթը, հղում անելով դեպքի վայրում իր աղբյուրներին, գրում է, որ պայթյունը իրականացրել է ԻՊ-ի համակիր 18-ամյա մի աղջիկը, որը կարողացել էր մտնել այգում հավաքված երիտասարդների շարքերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը դեպքը դատապարտող հայտարարություն է արել: Էրդողանը ցավակցել է զոհերի հարազատներն և առողջություն մաղթել վիրավորներին: «Ահաբեկչությունը, որտեղից ուզում է լինի, անեծքի արժանի է: Այն ո՛չ կրոն ունի, ո՛չ ռասա, ո՛չ ազգություն, ո՛չ հայրենիք: Միշտ ասել և ասում ենք, որ ահաբեկչության դեմ պետք է միջազգային պայքար մղել»,-Էրդողանի խոսքերը մեջբերել է «Sondakika» լրատվական կայքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |