Քաղաքական07:36, 20 Հուլիս 2015
Դավութօղլուն կարգադրել է պատրաստ լինել վաղաժամ ընտրությունների

Թուրքիայի վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն զանգահարել է կուսակցության նահանգային կառույցների ղեկավարներին ու հրահանգել է պատրաստ լինել վաղաժամ ընտրություններին:
Թուրքական «Anadolu ajansı» պետական լրատվական գործակալության հաղորդամբ` Դավութօղլուն անձամբ է զանգահարել բոլոր 82 նահանգային կառույցների ղեկավարներին, շնորհավորել նրանց Ռամազանի առիթով և կարգադրել պատրաստ լինել վաղաժամ ընտրություններին:
Աղբյուրը նշում է, որ Դավութօղլուն հանձնարարությունը տվել է խորհրդարանական մյուս կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն կազմելու համար բանակցությունների առաջին փուլի անարդյունք վերջանալու ֆոնին:
«Մենք կոալիցիոն կառավարություն կազմելու համար բանակցություններ ենք վարում և դրանք շարունակելու ենք մինչև վերջ: Սակայն դուք ամեն վայրկյան պատրաստ եղեք նոր ընտրություններ անցկացնելու»,- ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանում հայտնված 4 կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել (550 պատգամավորից բաղկացած խորհրդարանում մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 275+1 ձայն)՝ միայնակ կառավարություն կազմելու համար: 40.98 տոկոս ձայն ստացած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այժմ խորհրդարան անցած մյուս կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն կազմելու համար բանակցություններ է վարում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |