• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 10:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:54, 17 Հուլիս 2015

Սելինա Դողան. Հայկո Բաղդատի դեմ Անկարայի քաղաքապետի հայցը ռասիզմի դրսևորում է

Սելինա Դողան. Հայկո Բաղդատի դեմ Անկարայի քաղաքապետի հայցը ռասիզմի դրսևորում է

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված մասնագիտությամբ իրավաբան հայազգի պատգամավոր Սելինա Դողանը այդ երկրի արդարադատության նախարարին ուղղված գրավոր հարցադրում է ուղղել: 
Թուրքական «T24» լրատվական կայքի հաղորդմամբ` գրավոր հարցադրումը վերաբերում է վերջին շրջանում տարբեր մակարդակներով Թուրքիայում հայերի հասցեին հնչող ատելություն ու ռասիզմ պարունակող հայտարարություններին և Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի` պոլսահայ հայտնի լրագրող Հայկո Բաղդադի դեմ ներկայացրած հայցին:

Պատգամավորը հարցադրումը ներկայացրել է թուրքական խորհրդարանի ղեկավարությանը:

Հայազգի պատգամավորն իր հարցադրման մեջ մասնավորապես ասել է. «Որևէ ժողովրդի կամ մարդկանց խմբի` այլ ժողովրդից կամ մարդկանց խմբից բարձր դասելը հանցագործություն է: Որևէ պետություն չի կարող և չպետք է դիտորդի կարգավիճակում մնա, երբ իր քաղաքացիների մի հատվածը մյուս հատվածին ճնշում կամ նվաստացնում է: Թուրքիայի քրեական օրենսգրքի 216 հոդվածով ձևակերպվում է, որ «ժողովրդին ատելության և թշնամության դրդելը» հանցագործություն է: Սակայն, չնայած այն հանգամանքին, որ գրեթե ամեն օր ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ ատելություն պարունակող ստորացուցիչ արտահայտություններ են կիրառվում` դատախազներն այդ հոդվածի մասով կույր են և խուլ: Ու ոչ միայն դատախազները, այլ քաղաքական ու հասարակական գործիչները, այդ հայտարարությունները անտեսելով ու չքննադատելով, հանցագործության մասնակիցն են դառնում:

«Հայ» բառը որպես վիրավորանք կիրառող Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի` Հայկո Բաղդադի դեմ ներկայացրած հայցը այս դրսևորումների վերջին օրինակն է: Նման հայցին ընթացք տալը ամբողջությամբ ռասիզմ է: Հայ լինելը ճիշտ այնպես հանցագործություն չէ, ինչպես` թուրք լինելը: «Հայ » բառը չի կարող որևէ մեկի հանդեպ որպես վիրավորանք կիրառվել ճիշտ այնպես, ինչպես` թուրք բառը: Հանրային գործիչները պետք է  ուշադրություն դարձնեն իրենց արտահայտություններին անկախ նրանից, թե ինչ կարգավիճակ ունեն»:

Դողանը, իր հարցադրման մեջ անդրադարձել է վերջին շրջանում հնչած ատելություն ու ռասիզմ պարունակող այլ հայտարարությունների:

Անիի ավերակներում Տիգրան Համասյանի համերգի առնչությամբ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությանը (MHP-ԱՇԿ) հարող ծայրահեղ ազգայնական «Ուլքյու օջաքլարը» կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավարը հետևյալ հայտարարությունն էր արել`«Մենք էլ Կարսի փողոցներում հայերի որս սկսե՞նք»:

Հայ պատգամավորը` Արդարադատության նախարարի ուղղված իր գրության մեջ հետևյալ հարցերն է ուղղել.

2005 թվականից մինչև այսօր 216 հոդվածի հատկանիշներով քանի՞ հոգու վերաբերյալ է հետաքննություն կատարվել:

2005 թվականից մինչև այսօր 216 հոդվածի հատկանիշներով քանի՞ հոգու դեմ է դատավարություն սկսվել:

2005 թվականից մինչև այսօր 216 հոդվածի հատկանիշներով քանի՞ հոգի է դատապարտվել:

Նույն ժամանակահատվածում 216 հոդվածի շրջանակներում բացված դատավարություններից քանի՞սն է վերաբերել ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ կատարված հանցագործություններին:


 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
09:45, 14 օգոս
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել
13:21, 12 օգոս
Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ազատազրկվել է միջազգային քրեական դատարանում Էրդողանի դեմ հայցվոր ընդդիմադիր կուսակցապետը
10:49, 29 հուլ
Ազատազրկվել է միջազգային քրեական դատարանում Էրդողանի դեմ հայցվոր ընդդիմադիր կուսակցապետը

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}