• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 11:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:37, 07 Հուլիս 2015

ԱՄՆ նախագահի խորհրդականի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Թուրքիա

ԱՄՆ նախագահի խորհրդականի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Թուրքիա

ԱՄՆ նախագահի խորհրդական Քրիստին Վորմութի գլխավորած պատվիրակությունը պատրաստվում է մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական «haber3.com»  լրատվակայքը՝ ընդգծելով, որ պատվիրակության անդամների մասնակցությամբ գումարվելիք ժողովի հիմնական թեմաները լինելու են Ինջիրլիքն ու Դիարբեքիրի օդային զինուժի ռազմաբազաները:

ԱՄՆ պաշտպանության քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնում 2014-ին նշանակվելուց ի վեր Վորմութը հայտնի է որպես ԱՄՆ՝ Սիրիայի և Իրաքի հարցերով կարևորագույն մասնագետ:

«Այս մարդաշատ զինվորական ժողովը համընկել է Թուրքիայի զինված ուժերի՝ սիրիական սահմանում գտնվող հրամանատարների՝ Անկարա կանչվելու հետ, ինչի պատճառով շշուկներ են տարածվել, թե այս այցի շրջանակներում ամերիկացի և թուրք հրամանատարները  զինվորական ժողով են կազմակերպելու», - գրում է աղբյուրը:

Ակնկալվում է, որ Վորմութի սպասվելիք այցի շրջանակներում  կքննարկվեն «Իսլամական պետություն» (ԻՊ- İŞİD) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի, քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ- PYD)՝ տարածաշրջանում ունեցած դերի, կոալիցիոն ուժերի՝ տարածաշրջանում իրականացրած ռազմաօդային գործողությունների արդյունքում հնարավոր ժողովրդագրական փոփոխությունների և Թուրքիայի պահանջած անվտանգության գոտու թեմաները:

Անկարան ԱՄՆ-ի պատվիրակությանը հայտնելու է իր անհանգստությունը՝ կապված այն հնարավոր արաբա-քրդական պատերազմի հետ, որը կարող է ծագել տարածաշրջանում կոալիցիոն ուժերի կողմից օդային գործողությունների իրականացման դեպքում: Ըստ աղբյուրի՝ Թուրքիան նկատել է տալու, որ առաջացած այդ ալիքն ուղղվելու է իր դեմ  և  ընդգծելու է, որ փախստականների սպասվելիք հոսքի ու ժողովրդագրական փոփոխությունների կանխման համար սիրիական սահմանին անվտանգության գոտի ստեղծելը պարզապես անհրաժեշտություն է:

Վորմութի առաջին այցը Թուրքիա տեղի էր ունեցել 2014թ. նոյեմբերի 7-ին, որի  շրջանակներում որպես արտգործնախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչ օրակարգ էր բերել կոալիցիոն ուժերի կողմից Սիրիայում իրականացվելիք օդային գործողությունների ժամանակ Ինջիրլիք ռազմաբազի օգտագործման հարցը: Սակայն թուրքական կողմը նշել էր. « Քանի դեռ Սիրիայում համապարփակ գործողություն չի կազմակերպվել,   Ինջիրլիքի մասին խոսք անգամ լինել չի կարող»:

Դրանից անմիջապես մեկ շաբաթ անց Թուրքիա էր ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, որը կրկին առաջարկել էր Թուրքիային՝ միանալու ԻՊ-ի  դեմ կոալիցիային և այդ գործողություններում օգտաագործելու Ինջիրլիքը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ
16:43, 20 օգոս
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
15:07, 20 օգոս
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}