Միջազգային09:51, 06 Հուլիս 2015
Չինաստանը հորդորում է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին խուսափել միայնակ փողոց դուրս գալուց

Չինաստանի արտգործնախարարությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որով նախազգուշացնում է Թուրքիայում գտնվող չինացիներին՝ հեռու մնալ Թուրքիայում անցկացվող հակաչինական ցույցերից և հնարավորինս խուսափել միայնակ փողոց դուրս գալուց:
Ըստ Թուրքական «Cumhuriyet» պարբերականի՝ նախորդ տարվա պես, այս տարի էլ Չիաստանի կառավարությունն արգելել է Սինցզյան- Ույգուրյան ինքնավար շրջանի ( հայտնի է նաև որպես Արևելյան Թուրքիստան) մուսուլման բնակիչներին ծոմ պահել և այլ կրոնական ծեսեր իրականացնել, ինչից հետո Թուրքիայում սկիզբ են առել հակաչինական ցույցեր և վտանգավոր իրադրություն է ստեղծվել Թուրքիայում գտնվող չինացիների համար:
Մասնավորապես, աղբյուրը նշում է հունիսի 1-ին Ստամբուլի Թոփհանե շրջանում գտնվող «Happy China» չինական ռեստորանի վրա իրականցված հարձակումը: Ռեստորանը բացվել է ընդամենը վեց ամիս առաջ , այստեղի աշխատակիցները հիմնականում թուրքեր են, չինացի է միայն խոհարարը: Հունիսի 4-ին դարձյալ Արևելյան Թուրքիստանի համար քայլերթ կատարող մի խումբ թուրքեր հարձակվել էին կորեացի տուրիստների վրա՝ ենթադրելով, թե նրանք չինացիներ են:
Չինաստանի կառավարության կողմից վերոնշյալ արգելքի սահմանումից հետո Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով իր մտահոգությունն էր հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և տեղեկացրել, որ իրենք իրենց դժգոհությունն արդեն հայտնել են նաև Թուրքիայի չինական դեսպանատանը:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չուն Յինգն ի պատասխան հավաստիացրել էր, որ իրենք կստուգեն թուրքական կողմի ստացած տեղեկությունը և հույս հայտնել, որ Չինաստանն ու Թուրքիան կարող են այս հարցում համաձայնության գալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |