Քաղաքական07:53, 06 Հուլիս 2015
Թուրքիայի մեջլիսի հայ կին պատգամավոր. «Նախագահ Էրդողանին երբեք չեմ ների»

Թուրքիայի մեջլիսի նորընտիր երեք հայ պատգամվորներից Սելինա Օզուզուն Դողանը հայտնել է, որ երբեք չի ների Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Ներողություն, ինձ հայ էլ են ասել» արտահայտության համար:
Դողանը, որը ներկայացնում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, այս մասին հայտնել է թուրքական «Sözcü» պարբերականին տված հայրցազրույցում:
Դողանն ասել է, որ դեռևս իրեն չի հաջողվել հանդիպել Թուրքիայի նախագահի հետ, բայց առաջին իսկ հանդիպման ժամանակ կարծում է, որ նրան հենց «Ներողություն, ես հայ եմ» խոսքերով է դիմելու:
Թուրքիայի խորհրդարանում իր ապագա գործունեության մասին հարցին պատասխանելիս՝ Դողանը նշել է, որ իր համար առաջնային է լինելու պայքարը խոսքի ազատության համար և կռվելու է ատելության սերմանող արտահայտությունների դեմ:
Դողանը պատրաստվում է պայքարել բոլոր տեսակի խտրականությունների դեմ, միաժամանակ աշխատել նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար:
«Սակայն փոքրամասնությունների հարցում միայն հայերի համար չեմ աշխատելու, քանի որ նույն անարդարությանը ենթարկվում են նաև ալևիները, քրդերը, հույները: Ընդհանուր առմամբ ոչ մահմեդական փոքրամասնությունների հարցում լուրջ խնդիրներ ունենք: Դրանք էլ սկիզբ են առնում ատելությունից», նշել է ԺՀԿ-ական պատգամավորը՝ ընդգծելով, որ այդպես էլ ոչ մի կերպ կիրառության մեջ չհաջողվեց դնել հավասար քաղաքացիության գաղափարը, իսկ հայ, հույն և հրեա բառերը դեռ շարունակում են ընկալվել իբրև հայհոյանք, ինչի պատճառով կարգավորման, լուծման ուղղված առաջարկները հնարավոր չի լինում կյանքի կոչել:
Լրագրողի այն հարցին, թե ինչու է Սելինան իրեն ներկայացնելիս ասում «Թուրքիայի քաղաքացի հայ», այլ ոչ թե «թուրքահայ», նա պատասխանել է, որ ինքը նախ հայ է, ապա նոր Թուրքիայի քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

«Թուրքիա-Ճապոնիա հարաբերություններ. 101 տարի» խորագրով քննարկումը ղեկավարել է Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչ Բուղրա Քանաթը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |