Քաղաքական07:47, 03 Հուլիս 2015
Ադանայի քաղաքապետը հայ պատգամավորներին թիրախ է դարձրել

Ադանայի քաղաքապետ Հյուսեյին Սյոզլուն Twitter միկրոբլոգի իր էջում Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ- TBMM) նորընտիր հայ պատգամավորներին ուղղված գրառում է կատարել:
Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) ներկայացուցիչ քաղաքապետը, թուրքական «haber.sol.org.tr»-ի ձևակերպմամբ, «թիրախ է դարձրել մեջլիսի հայ պատգամավորներին»:
Սյոզլուն մասնավորապես գրել է. «Մանուկյանի՝ Ադանայում գտնվող զարմիկը երջանիկ է. երեք մորաքրոջ երեխաներն էլ անցել են խորհրդարան: Ինչքան էլ հպարտանա՝ քիչ է»:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին տեղի ունեցած Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեջլիսի պատգամավորական մանդատներ էին ստացել ազգությամբ հայ Թուրքիայի երեք քաղաքացիներ:
1. Իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կողմից որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Մարգար Եսայան
2. Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP) կողմից առաջադրված Սելինա Օզուզուն Դողան
3. Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ - HDP) կողմից առաջադրված Գարո Պայլան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |