Քաղաքական07:12, 02 Հուլիս 2015
Թուրքիայի մեջլիսի նախագահ է ընտրվել պաշտպանության նախկին նախարար Իսմեթ Յըլմազը

Հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորված Թուրքիայի 25-րդ գումարման խորհրդարանի նախագահի ընտրության ժամանակ առաջին երեք փուլերի արդյունքում թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել ստանալ անհրաժեշտ քանակությամբ ձայներ:
Երեկ տեղի ունեցած վերջին` 4-րդ փուլի արդյունքներով մեջլիսի խոսնակ է ընտրվել «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) թեկնածու, արդեն պաշտպանության նախկին նախարար Իսմեթ Յըլմազը:
Մեջլիսի խոսնակի պաշտոնում իրենց թեկնածուներն էին առաջադրել Թուրքիայի խորհրդարան մուտք գործած բոլոր 4 քաղաքական ուժերը:
Թուրքական «Mynet» լրատվական կայքի հաղորդմամբ` 4-րդ փուլին մասնակցել են նախորդ փուլերի արդյունքում առավել շատ քվեներ ստացած ԱԶԿ-ական Իսմեթ Յըլմազն ու ընդդիմադիր ժողովրդահանրապետական (Ժողովրդահանրապետական կուսակցություն) Դենիզ Բայքալը: Արդյունքում ձայների 258-182 հարաբերակցությամբ Յըլմազն առավելություն է ստացել և ընտրվել Թուրքիայի ազգային մեծ ժողովի (TBMM-ԹԱՄԺ) նախագահ:
Յըլմազն իր ելույթում, խոսելով առաջիկա նպատակների մասին, նշել է, որ դրանք շատ են ու հատկապես առանձնացրել նոր սահմանադրության ընդունման հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |