Քաղաքական11:06, 01 Հուլիս 2015
Էրդողան. «Փոքրամասնությունների իշխանությունը չի կարող լուծում լինել Թուրքիայի համար»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում ընդունել է մեջլիսի նախկին պատգամավորներին:
Թուրքական «Turkiyegazetesi.com» լրատվակայքի վկայությամբ՝ հանդիպման ժամանակ Էրդողանը որոշ հայտարարություններ է արել, որոնք, ինչպես աղբյուրն է նշում, կարող են համարվել նախազգուշացում՝ Թուրքիայի քաղաքական կուսակցություններին:
«Մեջլիսում ներկայացված կուսակցությունները քննության առաջ են կանգնած: Այդ քննությունը հաջողությամբ հանձնողներն առաջիկայում ժողովրդի կողմից իրենց պարգևը կստանան: Իսկ նրանք, ովքեր իրենց անձնական քաղաքական հաշիվները ժողովրդի կարիքներին են հակադրում, անկասկած, արժանին կստանան ժողովրդից: Ես համոզված եմ, որ փոքրամասնությունների իշխանությունը Թուրքիայի խնդիրներին լուծում չի կարող տալ»,- նկատել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ ժողովուրդն իրեն այդ պաշտոնին բերել է հենց նրա համար, որպեսզի նմանատիպ իրավիճակներում երկիրը ապահով և անվնաս պահի: Էրդողանը խոստացել է, որ թե կոալիցիայի ստեղծվելու, թե արտահերթ ընտրությունների դեպքում հնարավորինս կապահովվեն Թուրքիայի կայունությունն ու անվտանգությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |