• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Հունիս, 2025
Երկուշաբթի 09:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:11, 29 Հունիս 2015

ՔԲԿ առաջնորդ. «Եթե Թուրքիայի ԶՈՒ-ն Ռոժավայում ռազմական միջամտություն անի, մենք էլ կմիջամտենք»

ՔԲԿ առաջնորդ. «Եթե Թուրքիայի ԶՈՒ-ն Ռոժավայում ռազմական միջամտություն անի, մենք էլ կմիջամտենք»

«Քուրդիստանի բանվորական» կուսակցության  (PKK-ՔԲԿ) առաջնորդներից Մուրադ Քարայըլանն անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժման մասին լուրերին: «Fırat» լրատվական գործակալության հետ զրույցում Քարայըլանը հայտնել է, որ եթե Թուրքիայի զինված ուժերը ռազմական միջամտություն անեն Սիրիայի հյուսիսի քրդաբնակ հատվածում, իրենք պատասխան հարված կհասցնեն:
«Անկեղծ ասեմ, եթե նրանք Ռոժավայում (քրդաբնակ շրջան Սիրիայում) միջամտեն, մենք էլ կմիջամտենք, իսկ այդ ժամանակ Թուրքիան ամբողջությամբ պատերազմի դաշտի կվերածվի»,-ասել է Քարայըլանը:

Հարցին, թե ինչ նշանակություն կունենա Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի կողմից տարածաշրջանում ռազմական միջամտություն կատարելու որոշումը, Քարայըլանը պատասխանել է, որ չի կարծում, թե Թուրքիան կարող է անել ամեն բան, ինչ-որ ցանկանա:
Քարայըլանը ասել է. «Որոշում կայացնելը այդքան էլ հեշտ չէ: Տարածաշրջանային և միջազգային իրավիճակ գոյություն ունի, հավասարակշռության հարցեր կան: Թուրքական պետությունը այդպես իր ամեն ուզածը չի կարող անել: Այդպես Թուրքիան ավելի լուրջ  խնդիրների առաջ կհայտնվի»:

Ըստ Քարայըլանի՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի՝ Ռոժավա ռազմական միջամտության որոշման ընդունումը կհամարեն հարձակում ոչ թե Ռոժավայի, այլ քուրդ ազգի վրա: «Քոբանիի վրա կհարձակվեն, թե Ամեդի` (Դիարբեքիր) ընդհանրապես տարբերություն չկա»,- ասել է քուրդ գործիչը՝ հավելելով, որ  ռազմական միջամտության հարցը Թուրքիայի համար ռազմավարական որոշում կլինի, քուրդ ժողովրդի համար էլ նոր ժամանակշրջան կսկսվի: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում կայացել է հայ և թուրք նախարարների հանդիպումը (Լուսանկարներ)
17:56, 27 հուն
Ստամբուլում կայացել է հայ և թուրք նախարարների հանդիպումը (Լուսանկարներ)

Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։

Թուրքիան ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատումը
15:48, 24 հուն
Թուրքիան ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատումը

«Մենք կողմերին կոչ ենք անում լիակատար պահպանել հրադադարն առաջիկա ճգնաժամային ժամանակահատվածում»։

Թուրքիայի օդային տարածքը չի օգտագործվել ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու համար
10:56, 24 հուն
Թուրքիայի օդային տարածքը չի օգտագործվել ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու համար

Թուրքիայի նախագահականը հանդես է եկել հերքող տեղեկատվությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}