• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Հունիս, 2025
Երկուշաբթի 11:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:30, 24 Հունիս 2015

Վանում միմյանց հաջորդող երկու երկրաշարժ է գրանցվել

Վանում միմյանց հաջորդող երկու երկրաշարժ է գրանցվել

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Վան քաղաքում այս գիշեր միմյանց հաջորդող երկու երկրաշարժ է գրանցվել:
 
Թուրքական «haber3» լրատվակայքի փոխանցմամբ՝ ցնցման էպիկենտրոնը եղել է Վանի Մոլաքասըմ գյուղը, որտեղ 1.35-ին գրանցվել է 4,6 մագնիտուդ հզորությամբ, իսկ ընդամենը  րոպեներ անց՝ 1.43-ին՝ 3.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ:  Առաջին ցնցման հիպոկենտրոնը եղել  է 5 կմ, իսկ երկրորդինը՝ 1 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են Վանի կենտրոնում և շրջակա գյուղերում, նյութական վնասներ և զոհեր չեն գրանցվել:
 
Նշենք, որ Վանը սեյսմիկ առումով բավական վտանգավոր գոտի է: Այստեղ ստորգետնյա ցնցումները հաճախակի բնույթ են կրում: Վeրջին խոշոր երկրաշարժը Վանում գրանցվեց 2011թ. հոկտեմբերի 23-ին: Էպիկենտրոնում, որը Վանի Թաբանլը գյուղն էր,  ցնցումները գրանցվեցին  9 մագնիտուդ, շրջակա բնակավայրերում՝ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդող հինգ օրերի ընթացքում տեղի ունեցավ ևս 722 հետցնցում: Երկրաշարժի պատճառով հազարավոր շինություններ ավերվեցին և հարյուրավոր մարդիկ զոհվեցին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում կայացել է հայ և թուրք նախարարների հանդիպումը (Լուսանկարներ)
17:56, 27 հուն
Ստամբուլում կայացել է հայ և թուրք նախարարների հանդիպումը (Լուսանկարներ)

Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։

Թուրքիան ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատումը
15:48, 24 հուն
Թուրքիան ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատումը

«Մենք կողմերին կոչ ենք անում լիակատար պահպանել հրադադարն առաջիկա ճգնաժամային ժամանակահատվածում»։

Թուրքիայի օդային տարածքը չի օգտագործվել ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու համար
10:56, 24 հուն
Թուրքիայի օդային տարածքը չի օգտագործվել ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու համար

Թուրքիայի նախագահականը հանդես է եկել հերքող տեղեկատվությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}