Քաղաքական08:44, 23 Հունիս 2015
Դավութօղլուն խոսել է հնարավոր կոալիցիայի մասին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն պատասխանել է կոալիցիոն կառավարության մասին լրագրողների հարցերին:
Դավութօղլուն իր խոսքում ասել է, որ ժողովուրդն է որոշում կայացրել, որպեսզի Թուրքիան ղեկավարվի կոալիցիոն կառավարության կողմից, այդ պատճառով էլ իրենց կուսակցության դռները բաց են բոլորի առջև, իրենք բոլորի հետ բանակցում են:
«Սակայն երբ նայում ենք մինչև այժմ ընդդիմության առաջնորդների կամ այլ ներկայացուցիչների ելույթներին, այնպիսի տպավորություն է, թե նրանք կարծես արդեն հասել են իշխանության բաժանմանը: Դա բոլորովին էլ ճիշտ դիրքորոշում չէ»,- ավելացրել է Դավութօղլուն:
Ըստ թուրքական «mynet» լրատվական կայքի` Դավութօղլուն նաև նշել է, որ անձամբ հանդիպելու է բոլոր կուսակցությունների առաջնորդների հետ ու բանակցելու է նրանց հետ: Իսկ այս թեմայով որևէ մեկնաբանություն կամ հայտարարություն չի ներկայացնում «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության պաշտոնական դիրքորոշումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |